Հանուն երգարվեստի պատրաստ եմ ամեն ինչի. Գարիկ Խաչատրյան

Citylife.am- Ինչպե՞ս մուտք գործեցիք «Էմփիռեյ» խումբ, ինչպե՞ս եղավ առաջարկը:

Գարիկ– Նախքան «Էմփիռեյը» երգել եմ տարբեր խմբերր հետ։ Երաժշտական գործունեությունս եղել է 6 տարի՝ 1 տարի մեկ այլ խմբում, դրանից հետո՝ Հայարդում: Հայարդում հասկանալով, որ այդ խումբը ինձ համար չէ ես ինքս դուրս եկա, անցավ որոշ ժամանակ առաջարկ ստացա Էմփիռեյ խմբի հիմնադրից՝ Կարեն Արզումանյանից:

Citylife.am- Ինչպիսի՞ զգացողություններ ունեք, երբ արդեն բոլորը ճանաչում են ձեզ։

Գարիկ– Պարտավորեցնող է․ էլ ավելի աշխատելու և երբեք չդադարելու։

Citylife.am- Մինչ այդ խումբ ներգրավելը երկրպագու՞մ էիք «Էմփիռեյ» խմբին։

Գարիկ– Ինչու ոչ, Հայաստանում առաջին ռոք խմբերից է, որը սովորեցրեց հայ հանդիսատեսին ծանոթանալ ռոք երաժշտությանը հասանելի դարձնել և ճանապար հարթել նոր խմբերի համար։

Citylife.am- Գիտե՞ք, թե ինչու է խումբը կոչվում «Էմփիռեյ»։

Գարիկ– Խմբի հիմնադիրներին ճիշտ կլինի հարցնել, բայց, եթե չեմ սխալվում, նշանակում է բևեռային աստղ։

Citylife.am- Խումբ ներգրավելուց հետո ի՞նչ փոխվեց ձեր կյանքում։

Գարիկ– Միանշանակ շատ բան փոխվեց․ մուտք գործեցի Շանթ հեռուստաընկերություն՝ հայ հանդիսատեսին հասանելի լինելու։

Citylife.am – Ուրիշ ի՞նչ մասնագիտություն կամ նախասիրություն ունեք։

Գարիկ– Տիրապետում եմ կիթառի, լողով զբաղվում եմ արդեն 15 տարի, կարելի է ասել՝ կառատեյով նույնպես զբաղվել եմ, ունեմ բազում մեդալներ։

Citylife.am- Ինչի՞ է պատրաստ Գարիկ Խաչատրյանը հանուն երգարվեստի։

Գարիկ– Հանուն երգարվեստի պատրաստ եմ ամեն ինչի․ երբեք վատություն չանել դիմացինին, չվատախոսել, գտնել ինքդ քո մեջ քո սեփական սխալները դրանով իսկ ավելի մեծ հաջողությունների հասնել երգարվեստում։

Citylife.am- Ձերկատարմամբ սիրվել է «Սահմանին» երգը․ հետաքրքիր է՝ պատրաստ եք արյո՞ք նույն ոգևորությամբ պաշտպանել մեր սահմանը։

Գարիկ– Բնականաբար, եթե երգում եմ «Սահմանին» երգը, ապա պատրաստ եմ կռվել․ դրանք լոկ խոսքեր չեն

Ciylife.am- Ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում «Էմփիռեյ» խմբից։

Գարիկ– Առաջիկայում կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ։

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/