Ձեր այսօրվա աստղագուշակը 20.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր Ձեր սիրելի տղամարդուն պետք կգան մի քանի գիտելիքներ, որոնք նա կսովորի  Ձեր հետ խոսելիս: Այդ իսկ պատճառով,  աշխատեք  առավոտից հնարավորինս շատ  քննարկումներ կատարել տարբեր թեմաների շուրջ, որոնք նրան կհետաքրքրեն. հնարավոր է` լինեն  ինչ-որ նորություններ, որոնք նրան պետք կգան:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր Ձեզ համար հաճելի կլինի ցանկացած շրջապատ: Աշխատեք Դուք էլ նրանց համար հաճելի լինել: Ցանկալի է  հիշել, որ դուք Ձեզ համար միակն եք. եթե Դուք Ձեզ չսիրեք, ապա այլ մեկը չի սիրի: Աշխատեք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտաք սիրելիին սահմանափակել  Ձեր ազատությունը:

Երկվորյակ (22.05-22.06)

     Դուք կարիք ունեք որևէ մեկի խորհրդին` հասկանալու համար, թե ինչ քայլեր ձեռնարկեք առաջիկայում: Անհրաժեշտ մարդուն գտնելը, թերևս հեշտ չէ, բայց արդյունքի համար արժե ջանք թափել: Նայեք շուրջբոլորը և դիմեք լավ խորհրդատուի կամ, անգամ, ղեկավարությանը:

Խեցգետին (23.06-23.07)

     Կարող եք արդյոք կենտրոնանալ և բարձր կազմակերպվածություն դրսևորել: Եթե այո, ապա այս օրը կդասավորվի շատ հաջող, հակառակ դեպքում` առաջընթաց մի ակնկալեք: Բարեբախտաբար, վաղն ևեթ Դուք կզգաք նոր ուժերի հորդանքը:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր ավելի շատ ուադրություն դարձրեք այն ծրագրերին, որոնց իրագործմանը ձեռնամուխ եք եղել վերջերս: Դրանք արդեն սկսել են արդյունքներ տալ, և դա հրաշալի նորություն է: Այդ իրավիճակից փորձեք առավելագույնս օգուտ ստանալ:

Կույս ( 25.08-23.09)

     Առայժմ լուրջ փոփոխություններ կատարելու ժամանակը չէ: Համոզեք, որ Ձեզ շրջապատող մարդիկ մի փոքր թուլանան և սպասեն  նոր լուրերի, մինչ նոր ուղղություններով  սլանալը: Այս անգամ նրանք պետք է որ  լուրջ վերաբերվեն Ձեր խոսքերին:

Կշեռք ( 24.09-23.10)

     Համարձակորեն կազմեք ծրագրեր: Այսօր տրամադրված եք  շատ դրական. կկարողանաք  հաշվի առնել  բոլոր մանրուքները և ներշնչել Ձեզ շրջապատող մարդկանց: Դեռ ակտիվ գործնեության անցնելու կարիք չկա: Ուղղակի  վայելեք  Ձեզ ընձեռված ազատ ժամանակը:

Կարիճ (24.10-22.11)

     Դուք հիասթափված եք անցյալում կատարված իրադարձություններից: Ինչ կատարվել է անցյալում, այլևս չես վերադարձնի, սակայն կյանքը շարունակվում է, և  անհրաժեշտ է շարժվել առաջ: Աշխատեք  շեղվել բացասական մտքերից՝ ակտիվ ֆիզիկական գործունեությամբ: Հիշեք`  Ձեր մարմինը կենդանի նյութ է, որին ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ստիպել դուրս գալ սովորական սահմաններից, սակայն չափից շատ ջանք թափել պետք չէ: Ձեզ ուղղակի անհրաժեշտ է լիցքավորվել երջանկության հորմոններով:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

    Այսօր կարող եք համարձակորեն թուլանալ և սրտանց ուրախանալ, նույնիսկ,  եթե դեռևս ունեք չավարտված գործեր: Ձեր կենսունակությունը և էներգիան այնքան շատ են, որ կհասցնեք  և ավարտել բոլոր գործերը, և դրանից հետո լավ ժամանակ անցկացնել:

Այծեղջուր (23.12-20.01)

     Դուք դեռևս լի եք վերջերս կատարված  իրադարձություններով կամ նոր նախագծից ստացած զգացմունքներով ու տպավորություններով: Ձեր խանդավառությունը շատ վարակիչ է: Այսօր բարեհաջող է ընկերների շրջապատում մի փոքր թուլանալու և հանգստանալու համար:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր կարող եք վայելել շրջապատող մարդկանց ուշադրությունը և հոգատարությունը: Ձեզնից միայն կպահանջվի պահպանել լավ տրամադրությունը և չխանգարել մարդկանց՝ Ձեր խնդրիները լուծելուն: Հնարավոր է` լինեն անսպասելի հաջող և հրաշալի զուգադիպություններ, որոնք թույլ կտան հասնելու վաղուց ծրագրած նպատակներին:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր  կարող էիք ունենալ ամենակախարդական պահերը և արկածները, սակայն անընդհատ Ձեզ ինչ-որ բան կխանգարի: Եթե Ձեր  համբերությունը և  ուժերը թույլ տան հաղթահարել բոլոր խոչընդոտները, ապա օրը կդառնա անմոռանալի: