Ռեալ Մադրիդ 4-1 Սելտա

Ռեալ Մադրիդը հյուրընկալվել էր Սելտային։ Այս խաղում արքայական ակումբին անհրաժեշտ էր հաղթանակ, որ վերջին տուրին հանգիստ լուծի չեմպիոնության հարցը։ Խաղի սկզբում Կրիշտիանու Ռոնալդուն իր հարվածով առաջ մղեց թիմին՝ այս գոլով դառնալով ԹՈՓ-5 մրցաշարերի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Երկրորդ խաղակեսի ժամանակ Իսկոյի փոխանցումից ռմբարկու Կրիստիանու Ռոնալդուն երկրորդ անգամ գրավեց Ալվարեսի դարպասը։ Այնուհետև մրցավարը դաշտից հեռացրեց Յագո Ասպասին, մինչդեռ, կարող էր նաև 11 մետրանոց նշանակել Ռեալ Մադրիդի դարպասին։ Րոպեներ անց Յոն Գվիդետիի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Ռամոսի ոտքից և հայտնվեց արքայական ակումբի դարպասում։ Այնուհետև Կարիմ Բենզեման կարողացավ հաշիվը կրկին փոխել։ Խաղի 88-րդ րոպեին Թոնի Կրոսը դրեց խաղի վերջակետը՝ հաշիվը դարձնելով 1-4։ Ռեալ Մադրիդը ևս մեկ քայլով մոտեցավ Լա Լիգայի 33-րդ չեմպիոնությանը։ Ռեալ Մադրիդ 4-1 Սելտա

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/