
Միշա Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է հաղթանակով: Կեմերովոյում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Նիկարագուան ներկայացնող Յադեր Կարդսոնին և նվաճել WBA-ի մայրցամաքային գոտին։ Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը մենամարտից հետո ասել է, որ հեշտ մենամարտ չէր, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նորամուտը նշում են 4 ռաունդանոց մենամարտում: Իսկ ես 10 ռաունդանոց մենամարտով սկսեցի: Կփորձեմ ձեզ ուրախացնել իմ գեղեցիկ մարտերով:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/