Խոյ ( 21.03-20.04)
Այսօր ամենալավ պահը չէ, որպեսզի կարողանաք ռիսկի գնալ: Ձեր կյանքն ընթանում է իր հունով, և եթե փորձեք առանց պատշաճ նախապատրաստվելու, հապշտապ, ժամանակից շուտ որևէ բան ձեռնարկել, ապա կարող եք ինքներդ Ձեզ ետ մղել:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր սիրելի տղամարդը դժվարությամբ կհասկանա Ձեր ցանկությունները և նախապատվությունները, որքան էլ որ փորձեք բացատրել նրան դրանց բոլոր դրական կողմերը: Ինչ արած, ուրեմն նա այսօր Ձեզ աջակից չէ, ինչպես նաև` մրցակից: Շփման համար մեկ թեմա կպակասի:
Երկվորյակ (22.05-22.06)
Վերաբերվեք ամեն ինչին ավելի պարզ: Իրավիճակը բարելավվում է, և դա Դուք ցանկալի է ընկալեք որպես հնարավորություն թուլանալու և լիցքավորվելու էներգիայով: Իսկ դա ուղղեք նոր, համարձակ նախագծերի:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր սահմանափակեք ինքներդ Ձեզ: Եթե չանեք Դուք, դա կանի այլ մեկը: Ձեր զգացմունքներին ազատություն տալու դեպքում, Ձեր ողջ էներգիան հնարավոր է հօդս ցնդի: Ձեզ այդքան էլ դուր չեն գալիս կատարվող իրադարձությունները, սակայն ամեն ինչ շուտով կհարթվի:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր ցանկալի չէ ամեն ինչ կատարեք ամենավերջին պահին: Դա կարող է հանգեցնել բավականին տհաճ իրադարձությունների, որոնք կարող են ոչ ցանկալի ազդեցություն ունենալ Ձեր սիրելիի հետ հարաբերություններում: Աշխատեք լինել գոնե մի փոքր ուշադիր:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Դուք կրկին կխորհեք որևէ լուրջ հարցի շուրջ: Հնարավոր է` խոսքը գնում է հիմնական արժեքների մասին կամ կյանքի նպատակների: Լավ ժամանակ է, որ ամբողջությամբ տրվեք սիրած զբաղմունքին և համոզվեք, որ ամեն ինչ շատ ճիշտ եք կատարում:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր շատ զգայուն կլինեք: Եթե լինեիք ալեհավաք, դա հիանալի կլիներ, բայց քանի որ ճակատագիրը դասավորվել է այլ կերպ, ստիպված կլինեք աշխատել Ձեզ վրա: Մի ընդունեք ամեն ինչն այդքան սրտին մոտ:
Կարիճ (24.10-22.11)
Փոխեք այն ամենը, ինչը Ձեր կարծիքով փոփոխության կարիք ունի, սակայն մի հեռացեք իրադրությունից: Այսօր Ձեզ ընձեռվում է այն եզակի հնարավորությունը, երբ կարող եք ծրագրել Ձեր ապագան՝ չհանդիպելով խոչընդոտների: Ընտրելով հետագա մասնագիտական ճանապարհների տակտիկաները, լավ մտածեք հնարավոր արդյունքների շուրջ, որպեսզի խուսափեք ցնցումներից:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր ցանկալի չէ նեղանալ սիրելի տղամարդուց, նույնիսկ, եթե նրա արարքները լինեն անթույլատրելի: Նրա նպատակը կլինի Ձեզ հաճույք պատճառելը, ստիպել ժպտալ և ուրախացնել: Դա նշանակում է, որ նրա բացասական արարքները հիմնված են լավ մտադրությունների վրա:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր ցանկալի է ժամանակ հատկացնել սիրելիի հետ համատեղ հանգստի համար: Դժվար թե կարողանաք այդ ժամանակն անցկացնել բնության գրկում, բայց միասին գնալ սրճարան կամ թատրոն`հնարավոր է: Տանը հեռուստացույց կամ հին լուսանկարներ նայելը նույնպես հաճելի կլինի: Վերջիվերջո, այդքան էլ կարևոր չէ, թե որտեղ եք ժամանակ անցկացնում, այլ`ում հետ:
Ջրհոս (21.01-19.02)
Ընտանիքում այսօր մթնոլորտը լիովին նորմալ է: Սակայն ընտանիքից դուրս բացառված չէ սկսվեն զարգանալ որոշակի հարաբերություններ, որոնք, աստղերը վստահ են, որ դուր չեն գա Ձեր ամուսնուն կամ ընկերոջը: Ավելի լավ է` աչքաթող չանեք այդ երևույթը, հակառակ դեպքում մոտ ապագայում հաջողություններ չեք ունենա:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Ձեր ֆիզիկական վիճակի և ինքնազգացողության պատճառով կլինեք պասիվ և կցանկանաք հանգստանալ, վերականգնել ուժերը: Սակայն ալարկոտությունը և վատ ինքնազգացումը կարող է վատ արդյունք ունենալ բոլոր գործողությունների վրա, այնպես որ աշխատեք լինել մի փոքր համբերատար: