Հայաստանի ծանրորդները մեկնել են Ուկաինիա

Ուսումնամարզական հավաք անցկացնելու համար՝ Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական ծանրամարտի հավաքականները մեկնել են Ուկրաինա։
Ծանրորդները պատրաստվում են մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին ։
Փաշիկ Ալավերդյանը և Արտաշես Ներսիսյանը թիմերի կազմերում ընդգրկել են Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթեւ Հակոբյանին եւ Աննա Գովելյանին։
Ծանրորդներն մինչեւ մայիսի 26-ը կմարզվեն՝ Ուկրաինայում ։

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/