
Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը պարտություն է կրել Մասթերս շարքի մրցաշարի երկրորդ շրջանում: Առաջին մրցակիցը բրիտանացի թենիսիստի եղել է իտալացի Ֆաբիո Ֆոնինին, որը 1 ժամ 33 րոպե տևած մրցախաղում առավելության է հասել 6:2, 6:4 հաշվով: 1/8 եզրափակիչում Ֆոնինիի մրցակիցը կլինի Վիկտոր Տորիցկի – Ալեքսանդր Զվերեւի զույգի հաղթողը: Նախորդ շաբաթ բրիտանացի թենիսիստուհին՝ Էնդի Մարեյը անհաջող էր հանդես եկել նաև Մասթերսում, որի երրորդ շրջանում 3:6, 3:6 հաշվով պարտվել է խորվաթ Բորնա Չորիչին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/