Ձեր այսօրվա աստղագուշակը 18.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր հիանալի հնարավորություն կունենաք հետազոտելու նոր տարածքներ և մտքեր. անհեթեթություն կլինի չօգտագործել դա: Դուք փայլուն կհաղթահարեք բոլոր խոչընդոտները,  կգտնեք այն, ինչ փնտրում եք:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր քիչ ուշադրություն դարձրեք նրան, ինչ ասում են շրջապատի մարդիկ, ավելի լավ է` ուշադրություն դարձրեք նրանց արարքներին: Նրանք միտումնավոր կամ չգիտակցելով կարող են Ձեզ մոլորության մեջ գցել: Արարքներով կամ շարժումներով խաբելն ավելի դժվար է:

Երկվորյակ (22.05-22.06)

     Դուք  պետք եք Ձեր ընկերներին, այդ իսկ պատճառով` փորձեք կարգավորել  հարաբերությունները նրանց հետ: Եթե անգամ Դուք ամեն ինչ չէ, որ կհասցնեք, սակայն անհաջողություներից հետո ամեն ինչ վերսկսելը  լավ դաս կլինի:

Խեցգետին (23.06-23.07)

Դուք հակված եք ավելորդ աշխատանք կատարելու: Սահմանափակեք Ձեր գործողությունները սեփական հետաքրքրություններով, դրանով իսկ կխնայեք զգալի ժամանակ և ուժ: Այն փաստը, որ ինչ-որ մեկը գլուխ չի հանում իր գործերից, դեռ չի նշանակում, որ դրանցով Դուք պետք է զբաղվեք:

Առյուծ (24.07-24.08)

     Դուք տխուր եք և տառապում եք անցյալի պատճառով: Ուզում եք վերադառնալ այնտեղ, որտեղ լուսավոր, լ ավ էր և ուրախ, իսկ ապագայում Դուք այդպիսի  վառ պահեր չեք տեսնում: Մի անհանգստացեք. դրանք անպայման կլինեն: ժպտացեք  այսօրվան, նույնիսկ արցունքներով, հավատացեք լուսավոր վաղվան, որն անպայման կլինի:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր ցանկալի է դուրս գալ  առօրյայի սահմաններեից. չէ՞  որ դրանից դուրս այնքան  շատ հետաքրքիր բաներ կան: Ուսումնասիրեք նոր վայրեր, շփվեք նոր մարդկանց հետ: Նրանցից որևէ մեկը կարող է կարևոր դեր խաղալ Ձեր կյանքի մոտակա երեք ամսում:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր Դուք կդիմեք ռիսկի, որը կարող է արդարացված չլինել: Սակայն հենց այդ պատճառով էլ այն կոչվում է  «ռիսկ»: Ուղղակի համոզվեք նրանում, որ հարցերին ավանդական լուծումներ տալ չեք կարող, քանի որ այս անգամ  ամեն ինչ կարող է ավարտվել ինչպես բարեհաջող, այնպես էլ ոչ այդքան:

Կարիճ (24.10-22.11)

     Ինչ -որ մեկին անհրաժեշտ է լսել այն, ինչը Դուք ցանկանում եք արտահայտել: Այդ դեպքում արեք այնպես, որ նա Ձեզ լսի: Այսօր դա Ձեզ կհաջողվի հեշտությամբ, քան երբևէ: Շատ կարևոր է, որ ողջ օրվա ընթացքում Ձեր շփումը  լինի հարուստ, վառ գույներով հագեցած:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Լարված իրավիճակը բարդացնում է  հարաբերություններն  ընկերոջ կամ գործընկերոջ հետ: Եկել է պահը խախտելու լռությունը և նորմալացնելու իրավիճակը: Հումորի օգնությամբ կարգավորելն  ավելի հեշտ կլինի, սակայն Ձեր ընտրած ցանկացած տարբերակն էլ արդյունավետ է:

Այծեղջուր (23.12-20.01)

     Եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, ապա  թույլ տվեք Ձեզ և Ձեր զուգընկերոջը տրվել ռոմանտիկ զգացմունքների: Ձեր  այսօրվա էներգիան  իդեալականորեն  հարմար է  մարդկանց ցույց տալու համար,  թե ինչպիսի զգացմունքներ ունեք նրաց հանդեպ:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր Ձեզ  դժվար կլինի  մի գործողությունից անցնել մյուսին: Հնարավոր է, Դուք կառչում եք  որևէ նախագծից կամ մարդուց,  որին երկար ժամանակ բաժանումից հետո չեք կարողանում մոռանալ: Լավ նորությունն  այն է, որ վաղն ամեն ինչ կլինի ավելի պարզ:

Ձուկ (20.02-20.03)

     Այն դժվար զրույցը, որից  խուսափում եք, կլինի ոչ այդքան դժվար, եթե  սկսեք այսօր: Այդ իսկ պատճառով, սթափվեք  և ուրախացեք  Ձեր  մտքերը արտահայտելու և քննարկելու  հնարավորության համար: Արտահայտեք բոլոր մտքերը  և կգտնեք բոլոր պատասխանները: Իհարկե, խնդիրները միանգամից  չեն լուծվի, սակայն առնվազն կփորձեք  արտահայտվել անկեղծորեն: