Citylife.am- Ասում են՝ յուրաքանչուր արվեստագետի հարկավոր է ոգեշնչման աղբյուր․ ինչն է հանդիսանում ոգեշնչում ձեր կտավները ստեղծելիս։
Սարգիս Կնյազյան- Կյանքի յուրաքանչյուր պարագա ստեղծում է իր յուրահատուկ ոգոշնչման աղբյուրը, իմ կարծիքով ամեն տեսած, ամեն լասծ, շնչած, ամեն զգացածը ազդում է մարդու և իր որոշումների վրա, դա էլ իր հերթին ծառայում ոգեշնչման աղբյուր:
Citylife.am- Սարգիս, տեղյակ եմ, որ ստեղծել եք Ձեր ուրույն ոճը նկարչության մեջ․ կմանրամասնե՞ք, թե ինչ առանձնահատկություններ ունի այն։
Սարգիս Կնյազյան- Տարիներ առաջ մի միտք ծակեց, գույները, նկարը դուս բերեն կտավից, դեպի դիտորդ, ստեղծվեց Պիկսելացում ձևը: Որի բացատրությունը տվել են գերմանացի հոգեբաները 20-րդ դարի առաջին կեսին: Gestalt Psychologie, Ամբողջական ձևի հոգեբանություն: Բավարար պայմաններ ապահովելու դեպքում, անկապ մարմիները և գույները ստեղծում են մի ամբողջականություն: Պիկսելացման մի քանի մոտեցման ձևեր կան, կարելի է թողել որ կտավը ստեղծի այդ ամբողջականությունը, կամ կետերով անել այն, կամ էլ երկուսը միասին, այս ամսվա 23-27.05 2017 կկայանա 3-րդ միջազգային Արվեստ էքսպոն, համեցեք։
Citylife.am- Հետաքրքիր է՝ նկարներն ավարտելուց մի որոշ ժամանակ անց, երբ նայում եք նրանց արդյո՞ք առաջանում է փոփոխություններ անելու ցանկություն։
Սարգիս Կնյազյան- Արվեստը, մարդու հետ զարգացում է ապրում, և այո կա այդպիսի բան․ փոխել, լավացնել, բայց եթե արդեն ավարտված է, թեպետ Պիկսելացում ձևը դա թույլ չի տալիս։
Citylife.am- Նկարն ավարտելուց հետո կա՞ արդյոք հատուկ մեկն, ում առաջինը ցույց եք տալիս այն։
Սարգիս Կնյազյան- Հիմնականում մերոնց եմ ցույց տալիս, բայց միայն այն կարգախոսով, որ դա է և վերջ, արտաշատցիների խոսքով՝ «մկա էտի»։
Citylife.am- Ո՞վ է Ձեր ամենասիրելի նկարիչը, կա արդյո՞ք մեկն ում նկարելու ոճը կամ տեխնիկան նմանեցնում եք Ձեր ոճին։
Սարգիս Կնյազյան- Շատ եմ սիրում Մինաս Ավետիսյանի աշխատանքները, նույնիսկ ուսուցիչ եմ համարում, ինչպես նաև Գորկուն, Այվազովսկուն ու Պիկասոյին, փորձում եմ չնմանվել:
Citylife.am- Ձեզ համար նարչությունն առաջին հերթին մասնագիտություն է՞, արվե՞ստ, թե՞ կենսակերպ։
Սարգիս Կնյազյան- Նկարչությունը կա, եղել է և, կարծում եմ, կմնա իմ համար որպես յուրահատուկ լեզու․ այսինքն Մինասը, Սարյանը, Գորկին, Պիկասոն և մնացած այլ մեծությունները խոսել են իրենց անձնական, յուրովի լեզվով:
Citylife.am- Սարգիս, բնակվում և ստեղծագործում եք Իսպանիայում․ արդյո՞ք չկա Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն։
Սարգիս Կնյազյան- Ամեն օր։
Հարցազրույցը՝ Լուսանե Ջալալյանի / Citylife.am/