Խոյ ( 21.03-20.04)
Ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, հենց դրանք էլ կարող են դառնալ իրադարձություների անբարենպաստ զարգացման պատճառ: Ձեզ հարկավոր է լինել առավելագույնս զգույշ սարքվորումներ օգտագործելիս, բժշկական կամ գիտահետազոտական փորձեր կատարելիս: Այսօր խորհուրդ չի տրվում այցելել ապահովագրական գործակալություններ կամ հարկային տեսչություն: Ցանկալի չէ նաև հաշիվ բացել բանկում, ձևակերպել երկարաժամկետ վարկ:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր ամենահարմար օրն է Ձեր մասնագիտական դիրքերը ամրապնդելու և օգտակար ծանոթություններ հաստատելու համար: Ձեռքի տակ պահեք այցեքարտեր, հաճախ ժպտացեք, ուշադրությամբ լսեք բոլորին, ովքեր ունեն արտահայտվելու ցանկություն, հետաքրքիր մտքեր: Գրավիչ առաջարկներ կարող են հնչել այն մարդկանցից, որոնց Դուք ուղղակի չէիք նկատում: Բարեհաջող օր է հյուրընկալության, ընկերական երեկույթների կամ կորպորատիվ միջոցառումների համար:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր ավելի լավ է չսրել արդեն իսկ եղած տարաձայնությունները շրջապատի մարդկանց հետ: Փոխադարձ անհանդուրժողականությունը մի փոքր ցնցման դեպքում կարող է վերածվել աղմկոտ վեճի: Կոնֆլիկտի կամ անհանգստության պատճառ կարող են դառնալ սուր մրցակցությունը, ամուսնական վեճը, անորակ մատուցված ծառայությունը: Այլ մարդկանց զգացմունքային գերգրգռվածությունը կարող է փոխանցվել Ձեզ, հատկապես այն դեպքում, եթե նա Ձեր մտերիմն է:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Ձեզ հեշտ կլինի գտնել օգտակար գործընկերներ, հնարավոր է՝ նրանց բացահայտեք վաղեմի ծանոթների շրջապատում: Չի բացառվում, որ հենց պետքական մարդիկ առաջարկեն իրենց ծառայությունները: Եվ Ձեր, և ուրիշների էներգիան աշխատեք օգտագործել խաղաղ և կառուցողական նպատակների համար: Խորհուրդ չի տրվում շտապել ձևակերպել հեռավոր գործուղումներ կամ նոր բնակարան տեղափոխվել:
Առյուծ (24.07-24.08)
Բարենպաստ օր է ուսանողների և դասավանդողների համար: Հնարավոր է լսեք լավ լուրեր, Ձեր աշխատանքը կգնահատի ղեկավարությունը, կունենաք առաջխաղացումներ ծրագրված նպատակներում: Հաջող օր է ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, ինչպես նաև սեռական հարաբերությունների համար:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր ստիպված կլինեք հաշտվել Ձեր դրության հետ և շուտ մոռանալ այն, ինչը չհաջողվեց իրականացնել: Խորհուրդ է տրվում հանգստանալ: Ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին: Մասնագիտական խնդիրները պետք է մղվեն հետին պլան: Խստիվ արգելվում է չափից շատ ծանրաբեռնվել և ալկոհոլ օգտագործել:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեր հետ շփման թեթևությունը հավասարապես կգնահատեն ինչպես ընկերական միջավայրում, այնպես էլ ընտանիքում: Կիսվեք նրանց հետ դրական էներգիայով: Այսօր Ձեր սրամիտ մեկնաբանություններով հնարավորություն կունենաք լավ տպավորություն ստեղծել նոր մարդկանց մոտ: Ընտանիքում սպասվում են հավասարակշիռ հարաբերություններ:
Կարիճ (24.10-22.11)
Ցածր կենսունակությունը կարող է վատ ազդեցություն ունենալ աշխատունակության և ճիշտ որոշումներ կայացնելու վրա: Չեն բացառվում մանր անախորժությունները, այդ իսկ պատճառով, հարկավոր է օրը ծրագրել նախօրոք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների և նոր ձեռքբերումների համար: Շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կլինի հաջողված:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Օրը նվիրված է ամուսնությանը: Բարենպաստ օր է հարսանիքների համար: Անձնական հարաբերությունները կհամակեն Ձեզ անկեղծությամբ և ջերմությամբ: Չի բացառվում, որ Ձեզ այցելեն հին ընկերները: Սպասեք տարբեր տեսակի անսպասելի իրադարձություններ: Փորձեք իրականացնել ամենահամարձակ երազանքը: Սակայն ցանկալի է խելամտորեն վերաբերվել բոլոր իրադարձություններին:
Այծեղջուր (23.12-20.01)
Սպասվում է ստեղծագործական ակտիվ օր: Չի բացառվում, որ կարողանաք ցուցաբերել Ձեր տաղանդը և ունակությունները ամենատարբեր ոլորտներում: Օգտակար են խմբային պարապումքները, ընկերների հետ շփումը: Հնարավոր է՝ թարմ մտքերը նոր եկամուտի աղբյուր դառնան:Նոր ծանոթությունները բարենպաստ ազդեցություն կունենան հետագա գործնեության վրա:
Ջրհոս (21.01-19.02)
Աշխատեք խուսափել զգացմունքային բարդություններից ընտանիքում և սիրային հարաբերություններում: Հնարավոր է՝ երեխաները այսօր դեմ լինեն Ձեզ: Վատ ժամանակ է աջակցող փնտրելու համար: Խուսափեք ծուլությունից և մի տրվեք ցանկություններին: Խորհուրդ չի տրվում ավելորդ գումարներ ծախսել հաճույքների կամ հասարակական գործնեության համար, ինչը կարող է դժվարություններ առաջացնել ֆինանսներում: Խնայեք Ձեր առողջությունը և մի ծանրաբեռնվեք:
Ձուկ (20.02-20.03)
Օրը բարենպաստ է ճանապարհորդությունների համար: Այսօր կարող եք ոչ մի բանի մասին չանհանգստանալ, քանի որ բոլոր արկածները, որոնք Ձեզ սպասվում են , կավարտվեն բարեհաջող: Նեղացկոտությունն ու հիասթափություները անցյալում են , Ձեզ սպասում է նոր կենսաուժերի այց: Միջոցառումներում ոչ մեկի կողմից աջակցություն մի սպասեք: Սիրային հարաբերություններում սպասվում են հաջողություններ: