Խոյ ( 21.03-20.04)
Ակտիվ գործնեության և կարիերայում հաջողության հասնելու, անձնական կյանքում ցանկությունների իրագործման ժամանակ է: Կլսեն Ձեր խորհուրդները, կամրապնդվի Ձեր հեղինակությունը: Դուք կցուցաբերեք հնարամտության և յուրօրինակության հրաշքներ, Ձեր անկայուն լինելը և զգազմունքայնությունը, որքան էլ պարադոքսալ է, միայն կլավացնեն այսօրվա արդյունքները:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեզնից կպահանջվի ուշադիր լինել բոլոր մանրուքների նկատմամբ, հնարավոր է` տեխնիկայի անսարքություններ: Օրը կընթանա միապաղաղ և սովորական, բայց երեկոյան կակտիվանաք: Դուք հեշտությամբ կկարողանաք անցնել նույնիսկ փակ դռներով, իրադարձությունների փոփոխման արագությունը կհամընկնի Ձեր հնարավորություններին և ֆիզիկական վիճակին:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր կլինեք շատ զգայուն, նույնիսկ հնարավոր է վիրավորեք այն մարդկանց, որոնք չէին պատրաստվում Ձեզ որևէ վնաս հասցնել: Ցանկալի է սահմանափակեք շփումը շրջապատողների հետ, և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր ներսում:
Խեցգետին (23.06-23.07)
Ձեզ մոտ կարող է առաջանալ զգացողություն, որ Դուք վերջին շրջանում այնքան առաջ չեք գնացել, որքան կցանկանայիք: Պետք չէ անհանգստանալ դրա համար: Հնարավոր է` իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ, սակայն Դուք կարող եք կազմել ավելի լավ ծրագրեր:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր կարող եք Ձեզնից անկախ ընկնել ինչ-որ մեկի կախարդիչ պատմությունների, տպավորությունների ազդեցության տակ և ցանկություն ունենալ կրկնելու այդ արկածները: Օրը ծայրահեղ դինամիկ է և լարված: Շատ սովորական գործողությունները ստիպված կլինեք նորից կատարել` հարմարվելով անգութ ժամանակի վազքին:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեզ անհրաժեշտ է լավ մտածել այն ամենի մասին, ինչ կատարվում է Ձեր շուրջը: Հարմար ժամանակ է պարզելու, թե ինչու է փոխվել Ձեր տրամադրությունը: Փորփրելով ինքներդ Ձեզ՝ կարող եք ունենալ լավ արդյունքներ, սակայն այդ գործողությունները կարող են մի փոքր անհանգստություն պատճառել Ձեզ:
Կշեռք ( 24.09-23.10)
Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Շրջապատող մարդիկ կարող են հայտնաբերել, որ Դուք կարող եք կատարել ցանկացած ծավալի աշխատանք: Փորձեք ստանձնել նոր գործեր և խնդիրներ ու կտեսնեք, թե դրանք Ձեզ ուր կտանեն:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր սիրելիի հետ շփումը կլինի ծանր աշխատանք, որի համար արժեր վճարել մի կլոր գումար: Սակայն Դուք ինքներդ եք ժամանակին նման որոշում կայացրել, հիմա էլ վճարում եք դրա համար, թող նույնիսկ դա այդքան էլ հաճելի ընթացք չէ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Օրը կարող է լինել շատ բարդ: Նախօրեին ասված չմտածված խոսքերը կարող են Ձեզ վերադառնալ ավելի վատ տեսքով, և Դուք մի ամբողջ օր ստիպված կլինեք վճարել աննշան սխալների համար:
Այծեղջուր (23.12-20.01)
Մերձավորները Ձեր ուշադրության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով, մի կողմ դրեք այն բոլոր պարտականությունները, որոնք կապված չեն բարեկամների և ընկերների հետ: Նրանցից մեկը գտնվում է հուսահատության եզրին, սակայն բարձրաձայն օգնություն չի խնդրում:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ինչ էլ որ պատահի, մի տխրեք, նույնիսկ, եթե որևէ խնդիր լինի սիրելիի հետ հարաբերություններում. կյանքն այդպիսով չի վերջանում, և Ձեր հարաբերությունները` նույնպես: Պարզապես շուտով կհաշտվեք և կվայելեք հանգստությունը. չէ՞ որ փոթորիկից հետո երկինքը հանդարտվում է:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի կլինի միայն այն դեպքում, եթե լինեք հանգիստ և հավասարակշռված: Եթե Դուք նյարդայնանաք, ապա Ձեզ չի հաջողվի կատարել ոչ մի պիտանի գործ, ինչն էլ, կարելի է ենթադրել, որ չի նպաստի տրամադրության բարձրացմանը: