Խոյ ( 21.03-20.04)
Այսօր շատ պատասխանատու օր է: Փորձությունները, որոնք Ձեզ սպասում են, կհաղթահարի ոչ այնքան լուրջ և ինքնուրույն մարդը, այլ նա, ով ունի նաև հուսալի աջակից: Ձեր սիրելին հենց այն մարդն է, ով Ձեզ կաջակցի ամեն հարցում, հակառակ դեպքում` միայնակ հաղթհարելը շատ դժվար կլինի, նույնիսկ անհնարին:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեզ հարկավոր է թեթևացնել զգացմունքները, մի մարդու բարձրաձայն ասել այն, ինչը վաղուց էիք ցանկանում ասել: Չափից շատ թաքցնել զգացմունքները ճիշտ որոշում չէ, Ձեր անհանգստությունը կարող է վերածվել մտասևեռման, կսկսեք հավատալ նրան, ինչը գոյություն չունի: Իսկ եթե լինեք անկեղծ մտքերով և զգացմունքներով, ապա Ձեզ ավելի լավ կզգաք:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Ձեզնից կպահանջվի ճիշտ պահին լինել ճիշտ տեղում: Իհարկե, այդ խնդիրը հիմնականում լինում է անլուծելի, սակյան կարող է հաջողվի: Այսօր ամենաանհարմար օրն է լուրջ որոշումներ կայացնելու համար, սակայն բավականին արդյունավետ է սկել դրանց շուրջ մտածելը: Նույնիսկ` կարելի է համատեղ: Սակայն խուսափեք ընթացքն արագացնելու նպատակով սիրելիի վրա ճնշում գործադրելուց:
Խեցգետին (23.06-23.07)
Առանց մեծ ջանքեր թափելու ամեն ինչ Ձեր շուրջ կհանդարտվի: Դուք էլ դարձել եք ավելի բարի, և մարդիկ են դարձել հանդուրժելի: Օրը հագեցած կլինի տարբեր հաճելի, ուրախ և անհոգ իրադարձություններով: Հանգստանալու մեկնելու միտքը արդեն դառնում է տենդագին: Օրը խորհուրդ է տրվում անցկացնել սիրելիի հետ:
Առյուծ (24.07-24.08)
Դուք կարող եք հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատել և գտնել ճիշտ մոտեցումներ աշխատանքի վերաբերյալ, սակայն երբեմն դա էլ է քիչ: Այսօր էներգետիկ լիցքավորումը կօգնի հաղթահարել նույնիսկ ամենադժվար և անհասանելի թվացող խնդիրները:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր արևից էլ վառ կլուսավորեք և կջերմացնեք Ձեր շուրջը: Որպես սպասված նվեր կմատուցեք Ձեր «պատկերը» Ձեզ կարոտով սպասող մարդկանց: Ձեռք կբերեք որևէ թանկարժեք բան, որը ցանկանում էիք վաղուց, իհարկե անպայման չէ, որ դա լինի նյութական առումով թանկարժեք:
Կշեռք ( 24.09-23.10)
Զգույշ եղեք այսօր, կարող ենք ընկնել հմուտ մանիպուլյատորների թակարդը: Եթե Դուք հինգ րոպե առաջ նույնիսկ չէիք մտածում զբաղվել նրանով, ինչը իրենք էին առաջարկում, ապա դա նշանակում է, որ նրանց պետք է Ձեզ ստիպել այդպես վարվել, իսկ Ձեզ բոլորովին հարկավոր չէ: Սիրելին այսօր կլինի մի փոքր ալարկոտ, մի մեղադրեք նրան, նա ուղղակի հանգստի և ժամանակավոր միայնության կարիք ունի: Օրը կարող եք վառ գույնով լցնել որևէ գնումով և երեկույթ այցելելով, որը կավարտվի հետաքրքիր և անմոռանալի ֆիլմի դիտումով:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր կարող եք Ձեզնից անկախ ընկնել ինչ-որ մեկի կախարդիչ պատմությունների, տպավորությունների ազդեցության տակ և ցանկություն ունենալ կրկնելու այդ արկածները: Օրը ծայրահեղ դինամիկ է և լարված: Շատ սովորական գործողությունները ստիպված կլինեք նորից կատարել` հարմարվելով անգութ ժամանակի վազքին:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեր էներգիան այսօր հորդում է: Օգտագործեք այդ պահը և գործի անցեք: Հնարավոր է` ստիպված լինեք շփում ունենալ այնպիսի մարկանց հետ, ովքեր «երկնքում են ճախրում», այնպես որ պատրաստ եղեք մի քանի տարօրինակ զրույցների:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Ձեր սիրելին իր ներկայությամբ կստիպի կատարել այնպիսի քայլեր, որոնք Ձեզ բացարձակապես բնորոշ չեն: Հայտնի չէ` արդյոք Ձեզ դուր կգան նման ներգործությունների արդյունքները: Ամեն դեպքում կլինեն հետաքրքիր և ուսուցողական իրավիճակներ:
Ջրհոս (21.01-19.02)
Վառ մտքերի, արարքների, ստեղծագործական արթնացման օր է: Աշխատանքային հաջողությունները երաշխավորված են, ունեք շատ էներգիա, բարեհաջող են դասավորվում հարաբերությունները, Ձեզ գնահատում են, չեն ծանրաբեռնում և վստահում են:
Ձուկ (20.02-20.03)
Այսօրվա ընթացքում կգերակշռեն ընտանիքի մասին մտքերը: Ամեն րոպե Ձեզ ամեն ինչ կանհանգստացնի` ինչպե՞ս են տանը, արդյո՞ք ամեն ինչ նորմալ է, բոլորը կո՞ւշտ են: Սակայն զուր են ձեր անհանգստությունները: Ամենայն հավանականությամբ ամուսինը կկարողանա Ձեր բացակայության ժամանակ հետևել տան գործերին, կայուն պահել իրավիճակը: