Ձեր այսօրվա աստղագուշակը 13.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

Ցանկացած երեխա տոնի կարիք ունի, նրան արժե ժամանակ առ ժամանակ ցույց տալ, թե որքան հիասքանչն է ինքը: Սա վերաբերում է նաև այն երեխային, որն ապրում է Ձեր մեջ:

Ցուլ (21.04-21.05)

Ուժեղ զգացմունքներն այսօր կարող են խավարեցնել Ձեր հստակ հայացքը: Դուք հակված եք ամեն ինչ սրտին մոտ ընդունելու:

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր կարող եք դառնալ կպչուն գաղափարի զոհը: Դրա դեմ պայքարելն անօգուտ է, այնպես որ` թուլացեք: Դժվար թե այն լինի շատ անմիտ։

Խեցգետին(23.06- 23.07)

Շրջապատողները շատ ժլատ են Ձեր այս կամ այն գործողությունների վերաբերյալ կարծիքներ հայտնելու հարցում, ուստի`չի կարելի դրանց վրա հիմնվել: Ի՞նչ տարբերություն, թե ինչ են ասում ուրշները. չէ՞ որ դուք վստահ եք, որ անում եք այն, ինչ պետք է:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր Ձեզ իրատեսական կթվան ամենաանհավնական բաները: Ձեր պատրաստած ավազե ամրոցները երկար կանգուն կմնան:

Կույս ( 25.08-23.09)

Ինչով էլ, որ այսօր զբաղվեք, Ձեր ժամանակն իզուր անցած չի լինի։

Կշեռք ( 24.09-23.10)

Չարժե կրակի վրա յուղ լցնել, որքան էլ, որ Դուք դա ցանկանաք: Հնարավոր է, Դուք չեք տիրապետում կատարվող իրադարձությունների մանրամասներին, և Ձեր միջամտությունը կարող է վնասել հենց Ձեզ:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր, վերջապես, կկարողանաք Ձեր շրջապատողներին ցույց տալ մի շարք հատկանիշներ, որոնք նրանք մինչ այս համառորեն չէին տեսնում: Չփորձեք մեծամտանալ, դա կկորցնի ողջ տպավորությունը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այս օրը հարաբերականորեն հաջող կլինի, թեև երեկոյան Դուք հանկարծ կարող եք հայտնաբերել, որ ոչինչ, ըստ էության, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ` վատ տպավորություններ չեն լինի:

Այծեղջուր (23.12-20.01)

Փոքրիկ անհարմարությունը, որը Դուք կունենաք օրվա սկզբում, Ձեզ համար կդառնա հաճելի փոփոխություն: Դուք արժանի եք նրան, ինչին այդքան ձգտում եք: Մի վախեցեք այն բարձրաձայնելուց:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր կբախվեք այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է ժամանակի անբավարարությունը: Աշխատեք հստակ պլանավորել օրը և խստորեն պահպանել այն: Լիրիկական շեղումներին այսօր ողջունելի չեն:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր, եթե ցանկանաք, կկարողանաք Ձեզ վրա հրավիրել հնարավորինս շատ մարդկանց ուշադրությունը: Ճիշտ է, դա չի նշանակում, որ նրանք բոլորը հիացած կլինեն Ձեզնով, այդուհանդերձ, դրանից որոշակի օգուտ կարելի է քաղել: