Citylife.am- Ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության երեք գլխավոր հատկանիշները:
Նանե- Այսօր ամոթ է շեշտել արտաքին շատ կարևոր ատրիբուտների մասին, որովհետև եթե իգական սեռի ներկայացուցիչ ես, ապա պարտավոր ես մշտապես ճիշտ շրջագայացություն ունենալ: Կարող եմ առանձնացնել ինձ համար կարևորություն ունեցող հետևյալ կետերը՝ միշտ լինել ազնիվ և անհասանելի, շարունակ կարդալ ու կրկնապատկել մտավոր և բարոյական հնարավորությունները, կշռադատված և սկբունքային լինել սեփական անձի նկատմաբ: Ամեն պարագայում և բոլոր ժամանակներում կնոջ ամենասեքսուալ, իսկապես գրավչություն ներկայացնող տարրը ուղեղն է:
Citylife.am- Միջոցառումների գնալիս դիմու՞մ եք ոճաբաններին, թե° ինքներդ եք ընտրում ինչ հագնել:
Նանե– Միջոցառումներ վարելու ժամանակ և հաղորդումների ընթացքում ներկայանում եմ տարբեր դիզայներների աշխատանքներով: Դրանից դուրս որոշելուց բացի պարտադիր խորհրադկցում եմ և պիտի ասեմ, որ երջանիկ եմ այս հարցում. որքան էլ տարածությունը նշանակություն է ունենում, այնուամենայնիվ, ես իմ կողքին ունեմ ոճաբան՝ Անուշ Սահակյանին, ով, չնայած իր բազմազբաղ աշխատանքներին, Մոսկվայից այստեղ մշտապես իր խորհուրդներով և դիզայներական ճիշտ լուծումներով օգնում է:
Citylife.am- Ո՞րն է գրավչության Ձեր գաղտնիքը:
Նանե– Ես չեմ մտածում, որ տեսանելի որևէ բան գաղտնիք է կրում. մտացածին կերպարներից հեռու մնալը, պարզ և անկեղծ մարդկային տեսակը գերադասելի է միշտ:
Citylife.am- Դիետաներ պահու՞մ եք, հետևու՞մ եք սննդակարգին, մարզասրահ այցելու՞մ եք:
Նանե– Ես երբեք չեմ կարող հասկանալ դիետա պահող մարդկանց, սննդակարգին էլ երբեք չեմ հետևում, բայց եթե մեկ օր առանց բրնձի ուտելիք չպատկերացնելը և շատ ուտելը հետևել է, ապա այո)) Համեղ ուտեստներից երբեք չեմ հրաժարվում)))
Մի ժամանակ առանց մարզասրահի չէի պատկերացնում կյանքս. շատ խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով երբեմն չեմ հասցնում՝ լրագրողական նյութեր, հաղորդումներ, զուգահեռ ֆիլմի նկարահանումներն այքան լարվածություն են առաջացնում, որ այժմ չի ստացվում: Առավոտները հաճախ կարողանում եմ վազել: Դպրոցական տարիներից զբաղվել եմ բասկետբոլով՝ սիրածս մարզաձևն է և եթե ժամանակս ներում է, գոնե այդպես փորձում եմ ուղղակի մարզվել:
Citylife.am- Կա՞ արդյոք արտաքինում ինչ-որ բան, որ կցանկանայիք փոխել:
Նանե- Ես կողմ եմ միշտ բնական լինելուն:
Citylife.am- Նույն զգեստը մի քանի անգամ հագնու՞մ եք:
Նանե– Կան զգեստներ, որոնք մի անգամից ավել ուղղակի չես կարող կրել: Իսկ կան նաև շատ սիրելի զգեստներ, որոնք հնարավոր են:
Citylife.am- Բծախնդի°ր գնորդ եք:
Նանե– Սարսափելի, շատ դժվար ու երկար եմ փնտրում, ավելին՝ և’ ընտանիքիս անդամները, և’ ընկերուհիներս խուսափում են հետս գնումների գնալ:
Citylife.am- Հագուստի գները կարևոր ե՞ն Ձեզ համար:
Նանե– Սիրում եմ ճաշակն ու որակը համադրել:
Citylife.am- Բռենդներից օգտվելը կարևորու՞մ եք:
Նանե– Երբեմն ստացվում է:
Citylife.am- Շնորհակալ եմ զրույցի համար:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/