Գաղտնիքներ՝ աչքերին իդեալական սլաքներ նկարելու համար

Աչքերի վրա գեղեցիկ սլաքները վիզաժի արվեստի իսկական ստեղծագործություն է:

Իդեալական սլաքները պետք է ոչ միայն նույն երկարությունն ու նույն հաստությունն ունենան, այլև նեղանան ու լայնանան երկու կոպերի նույն մասում:

Ստանդարտից թեթևակի շեղումն անգամ կփչացնի ամբողջ տպավորությունը:

 

Աչքերի վրա գեղեցիկ սլաքներ նկարելու սխեմաներ կարելի է գտնել բազմաթիվ բյութի բլոգներում՝ լուսանկարների կամ տեսագրված դասերի ձևով:

 

1. Եթե դուք նոր եք սովորում վիզաժի արվեստը, ավելի լավ է սովորական աչքի մատիտ ընտրեք։

2. Սլաքները «մերկ» կոպի վրա մի նկարեք, դրանք գռեհիկ տեսք կունենան: «Գլյանցային» շպարի տպավորություն ստեղծելու համար կոպերի վրա պետք է նախապես ստվերաներկ քսել: Արդեն նկարված սլաքների վրայից էլ է պետք մեկ անգամ ևս ստվերաներկ քսել. դրանից տպավորությունն ավելի կուժեղանա:

3. Աչքերի վրա գեղեցիկ սլանքներ նկարեք միայն սեղանի վրա արմունկը հենած դիրքում. դա թույլ կտա հավասար ու հստակ գիծ քաշել: Իսկ առանց ձեռքը հենելու սլաքներ նկարելը նույնիսկ պրոֆեսիոնալի համար անիրագործելի խնդիր է:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/