
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեր սիրելի տղամարդը զգալի և խոշոր անհաջողություններ կունենա: Դրանից նա կչարանա ամբողջ աշխարհի հանդեպ, այդ թվում`Ձեր. չէ՞ որ աշխարհում Դուք նրա ամենամտերիմն եք: Աշխատեք լինել համբերատար և ըմբռնող:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր կձգտեք խուսափել սիրելիից. թե ինչ նպատակներով, չեք կարող բացատրել անգամ ինքներդ: Չգիտես ինչու, անհանգստություն կզգաք միայն այն մտքից, որ նա կարող է կռահել, թե ինչ եք մտածում և զգում: Միգուցե արժե՞, նրան ամեն ինչ խոստովանել:
Երկվորյակ (22.05-22.06)
Ձեզ սպասում են անակնկալներ և ուրախալի նորություններ: Հոգեպես ջերմ և ֆինանսապես հաջող օր է: Անձնական կյանքում կխորանան Ձեր վաղեմի սիրային կապերը, սպասվում է նոր ուղի հարաբերություններում, շատ քնքշություն, անկեղծություն, վստահություն և ուշադրություն:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր երկու կարևոր իրադարձություն կլինի: Առաջինը ՝ Ձեր կյանքում սկսվում է նոր փուլ, երկրոդը` Դուք շատ լուրջ գործում հասել եք ավարտին: Հենց որ իր ավարտին հասցնեք այն, ինչի շուրջ երկար և տքնաջան աշխատել եք, միանգամից Ձեր սեղանին կամ փոստարկղում կհայտնաբերեք նոր և կարևոր հանձնարարություն:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Ձեր անձնական կյանքում սպասվում է ինչ-որ մեծ և վառ ուրախություն: Հատուկ է այն պատրաստված Ձեզ համար, թե պատահականություն է` աստղերը չեն կարող հուշել: Բայց որ այդ ուրախությունները կլինեն, կասկած չկա: Բաց չթողնեք այդ պահը:
Կույս ( 25.08-23.09)
Սիրով լի օր կլինի, որը Ձեզ առիթներ կընծայի զգալու ավելի գրավիչ և գայթակղիչ: Սակայն Դուք չեք հանձնվի առանց կշռադատելու և կանտեսեք բոլոր գայթակղություններն ու համարձակ առաջարկները:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեր սիրելին կգերազանցի բոլոր սպասումները: Սակայն հասկանալի չէ, թե որ ասպարեզում` լինի դա հերոսական արարք, անսպասելի խոստովանություն կամ ինչ-որ անկրկնելի սխալ` իր անկանխատեսելիությամբ և հիմարությամբ: Համենայն դեպս` պատրաստ եղեք զարմանալու:
Կարիճ (24.10-22.11)
Եթե ցանկանում եք թաքնվել արտաքին աշխարհից, ապա այսօր կունենաք այդպիսի հնարավորություն: Ձեզ շրջապատողները զբաղված կլինեն այլ գործերով, և «Ինձ բոլորը մոռացել են» մտքի փոխարեն օգտագործեք այդ ժամանակը, որպեսզի հեռու լինեք առօրյայից և թարմեցնեք Ձեր մտքերը: Միայնակ լինելը Ձեզ կօգնի նորից հասկանալ, թե ինչի եք ուզում հասնել կյանքում:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեզ թվում է, որ Ձեր մասին կարծիք են կազմում ըստ Ձեր շրջապատի, մինչդեռ այդպես չէ: Այսօր պետք չէ անհանգստանալ այն բանի համար, որ մարդկիկ Ձեր մասին կարծիք կկազմեն նաjելով, թե ում հետ եք ժամանակ անցկացնում: Ձեր իրական էությունը ոչ մի կերպ հնարավոր չէ թաքցնել. այն վառ կերևա ցանկացած ձանձրալի ժողովի, անխոս ուղևորությունների և աննշան զրույցների ժամանակ: Համոզված եղեք, եթե Դուք Ձեզ դրսևորեք այն մարդու նման, ինչպիսին Դուք ուզում եք լինել, ապա շրջապատողները կհետևեն Ձեր օրինակին:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր արտաքին աշխարհի հանդեպ լցված կլինեք ներշնչանքով և հետաքրքրությամբ: Դուք բաց եք նոր մտքերի համար, ինչո՞ւ չփորձել նորը: Եթե պատրաստվում եք համալրել Ձեր զգեստապահարանը, ապա փորձեք Ձեզ նոր ոճում: Եթե ծրագրում եք ընթրիք պատրաստել, ապա ընտրեք էկզոտիկ մթերքներով բաղադրատոմս: Եթե փնտրում եք վայր ռոմանտիկ ժամադրության համար, ապա բացառեք սովորական վայրերը և հնարեք անսովորը և անկրկնելին:
Ջրհոս (21.01-19.02)
Կյանքում միշտ լինում են խոչընդոտներ, դա անվիճելի փաստ է: Բայց Ձեր վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձություններին կօգնի ամեն ինչ շտկել, այդ իսկ պատճառով` կյանքին նայեք լավատեսորեն: Եթե հիշեք, թե ինչի եք հասել, ապա այն կբարձրացնի Ձեր տրամադրությունը: Հիշեք այն մարդկանց ժպիտները, որոնց սիրում եք: Ի դեպ, այսօր հիանալի օր է նրանց հետ շփվելու համար: Զանգահարեք նրանց, ովքեր հեռու են Ձեզնից:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Ձեր ֆիզիկական վիճակի և ինքնազգացողության պատճառով կլինեք պասիվ և կցանկանաք հանգստանալ, վերականգնել ուժերը: Սակայն ալարկոտությունը և վատ ինքնազգացումը կարող է վատ արդյունք ունենալ բոլոր գործողությունների վրա, այնպես որ աշխատեք լինել մի փոքր համբերատար: