Ձեր այսօրվա աստղագուշակը 10.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սիրելիի աչքերի արտահայտությանը: Այդ հոգու երկու հայելիները ավելի շատ կպատմեն նրա մասին, քան թե խոսքերը, նամակները կամ ակնարկները: Այդ իսկ պատճառով, եթե լինի այդպիսի հնարավորություն, ապա օգտագործեք այն ճիշտ և կիմանաք ճշմարտությունը:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր Ձեր գեղեցկության և ինքնահաստատման առումով կընկնեք մի ծայրահեղությունից մյուսը` սկսած վատ տրամադրությունից ու անկումային ներշնչվածությունից մինչև խիզախ որոշումներ ու փոքրիկ հերոսություններ: Սա Ձեզ համար կլինի արտաքինի փոփոխման, գերժամանակակից հագուստների ձեռքբերման, մազերի նոր սանրվածքի կամ կտվածքի օր: Դուք տպավորիչ ու գայթակղիչ կերևաք ոչ միայն Ձեր աչքին:

Երկվորյակ (22.05-22.06)

Պետք չէ Ձեզ մեղադրեք բավականաչափ ակտիվ չլինելու համար: Ձեր ուժը հանդարտ առաջընթաց շարժման մեջ է: Ով լավ աշխատում է, պետք է երբեմն հանգստանա: Աշխատեք երկար քնել, հակառակ դեպքում Ձեր դյուրագրգռվածությունը կարող է ձախողել օրվա սկիզբը: Կեսօրից հետո պատրաստ կլինեք կատարել ցանկացած տիպի աշխատանք:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր Ձեր սիրելին կցանկանա Ձեզանից լսել այն ամենակարևոր խոսքը, որ Դուք հաստատ գիտեք, սակայն չգիտես ինչու, նրա ներկայությամբ շատ քիչ եք կրկնում: Ձեր խնդիրն է այդ խոսքը հիշել և ճիշտ ժամանակին գործածել: Արդյունքը կլինի հիանալի:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր պետք չէ լսածը շատ լուրջ ընդունել: Եթե բոլոր Ձեր դժգոհությունները գրառեք թղթի վրա, ապա վաղը այն ընթերցելուց հետո ուղղակի հեգնանքով կժպտաք: Հնարավոր է տեղի ունենա նախկին հարաբերությունների գերագնահատում, Դուք չեք հաշտվի գործընկերների և ծանոթների կեղծավորության հետ: Օրը լի է հոգսերով, հնարավոր է տեղափոխություն:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր Ձեր սիրելին չի ցանկանա հասկանալ Ձեր արարքների դրդապատճառները, այդ իսկ պատճառով` կնեղանա Ձեր գործողություններից, և նույնիսկ չի փորձի հասկանալ այդ արարքների ազդակները: Ինչևէ, Ձեզ մնում է միայն սահմանափակել գործողությունները կամ ուղղակի ամեն մի քայլից հետո բացատրություններ տալ:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր ցանկալի չէ կազմել ծրագրեր՝ Ձեր սիրելիի հետ ապագա համատեղ կյանքի շուրջ: Միևնույն է` այն կստացվի Ձեզ պատկերացրածից բոլորովին տարբեր: Այդ իսկ պատճառով, որպեսզի խուսափեք հիասթափություններից, աշխատեք լողալ գետի հոսանքի ուղղությամբ:

Կարիճ (24.10-22.11)

Ցանկացած ֆիզիկական և զգացմունքային ծանրաբեռնվածություն այսօր վտանգավոր է: Ցանկալի է, օրն ընթանա սովորական մթնոլորտում, լինի դա հետաքրքիր գրքի ընթերցում, թե նոր շպարի փորձարկումներ կամ էլ զգեստապահարանի թարմացում: Ամենայն հավանականությամբ` Ձեզ օգնության կգան պատահական մարդիկ: Անձնական և ստեղծագործական կյանքում այսօր սպասեք հաճելի անակնկալների:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Oրը ինչ-որ տեղ հեղափոխական կլինի. իհարկե, դա մի փոքր չափազանցված է, սակայն կլինեն ինչ-որ նոր, թարմ և ստեղծագործական մտահղացումներ: Սպասվում է բարձր տրամադրություն, ֆինանսական բարելավում, գրավիչ ծրագրեր ապագայի վերաբերյալ և խոստումներ: Եկել է ժամանակը կառուցելու ճակատագիրը և ավարտելու իսկապես հեռանկարային ու արժանի գործը:

Այծեղջուր (23.12-20.01)

Եթե անձնական կյանքում երկար ժամանակ երազում էիք ինչ-որ բանի մասին, ապա այսօր այն անպայման կիրականանա ամենալավ կերպով: Ձեզ նույնիսկ կզարմացնի, թե ինչու այդ ամենը չէր կատարվել ավելի շուտ, եթե դա այդքան հեշտ էր և հասանելի: Ինչևէ, ամեն ինչ կատարվում է իր ժամանակին:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր Դուք հերթական անգամ կհամոզվեք, որ նույնիսկ ամենադժվար և անելանելի իրավիճակներում լինում են ելքեր, որոնք այդքան էլ տհաճ չեն: Կարևորը` դրանք գտնելն ու ճիշտ օգտագործելն է: Հաջողություններն անձնական կյանքում լիովին կախված կլինեն Ձեզնից:

Ձուկ (20.02-20.03)

Ինչպես հայտնի է, շատը դեռ չի նշանակում լավ: Մի մոռացեք դրա մասին այսօր, երբ ինչ-որ մեկը Ձեզ համոզի հակառակը: Այդ մարդը կարող է համոզել գնել որևէ շքեղ իր, որը Ձեզ բացարձակապես պետք չէ, բայց այն կարող է շատ դուր գալ: Իհարկե Դուք արժանի եք ամենլավ կյանքի, սակայն դա չի նշանակում, որ պետք է վատնեք այդքան դժվարությամբ վաստակած դրամը: