
Citylife.am – Գեղամ ի՞նչպես ծնվեց թիթեռնիկներ արտադրելու միտքը:
Գեղամ – Թիթեռնիկների բրենդ ունենալու միտքը ծագել է այն ժամանակ, երբ հրավիրված էի շատ կարևոր երեկոյի, բայց հագուստին համապատասխան թիթեռնիկ չունեի: Այդ օրը պատրաստեցի առաջին թիթեռնիկը, որը շատ դուր եկավ ներկաներին, ինչն էլ հետագա գործունեության պատճառ դարձավ:
Citylife.am- Գեղամ ամռանը պատրաստվում եք ժամանել Հայաստան , ի՞նչ ծրագրեր ունեք:
Գեղամ– Հայաստանում ֆոտոսեյսիա, վաճառք-ցուցադրություն կլինի, մոդելներն արդեն ընտրված են , այնուհետև Աստված առաջ ցանկանում եմ բացել սեփական բրենդի բուտիկը, կամ համագործակցել այլ բրենդային խանութներ հետ:
Citylife.am – Ի՞նչպես եք ստեղծում թիթեռնիկները :
Գեղամ – Աշխատում եմ տարբեր որակի կտորների հետ և օգտագործում եմ այն ակսեսուարները, որոնք պատվիրել է պատվիրատուն: Հիմնականում իմ մտահաղացումներն են, բայց եղել են նաև, որ պատվիրատուն ունեցել է իր նախընտրած ձևը:
Citylife.am – Գեղամ տեղյակ եմ, որ ռուսաստանի դաշնությունում արդեն ունեք մեծ ձեռբերումներ և թիթեռնիկերի տարածում, ովքեր ե՞ն պատվիրատուները և ի՞նչ միջոցներով են կատարում պատվերները:
Գեղամ – Այո՛, բավականին մեծ տարածում ունենք ռուսական հայտնի աստղերից մի քանիսը արդեն տարբեր համերգների, միջոցառումների ներկայացել են իմ բրենդային թիթեռնիկերով, (հասկանալի պատճառնրով անուններ չեմ նշի), բայց ես կարելի է ասել խանդում եմ , ու ավելի շատ ցանկանում եմ, որ իմ չարչարանքը վայելեն հայերը: Իսկ պատվերները հիմնականում լինում են համացանցում իմ անձնական էջերի միջոցով:
Այժմ ներկայացնում ենք “The Shero Yan” բրենդի վերջին հավաքածուն:
Հարցազրույցը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/