Տարբեր ազգերի սովորույթները

Յուրաքանչյուր ազգ ունի սովորություններ ու ավանդույթները, որոնք ընդունված է պահպանել տվյալ երկրում: Եթե մեկնես արտասահման պետք է զգոն լինես, որպեսզի անհարմարություններ չլինեն, մենք հենց հիմա կծանոթանաք տարբեր ազգերի սովորույթներին:
Նորվեգիայում ընդունված չէ երթուղայինում տեղը զիջել տարեց մարդկանց: Նրանք կարծում են, որ դու այսպիսով ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունները, բայց երբեք չմոռանաք, որ մեզ մոտ՝ Հայաստանում դա հարգանքի նշան է :

Ֆինլանդիայում ընդունված չէ հասարակության մեջ հաճոյախոսություն անել որևէ մեկին, դա վիրավորական է մյուսների համար:
Չինաստանում ընդունված է «ճպճպացնելով ուտել»։ Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ ճաշը քեզ դուր է եկել: Չինաստանում չի կարելի ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը․դա նշանակում է, որ նրա տունն այնքան տգեղ է և անշուք, որ դուք ցանկանում եք մթնոլորտը փոխել :

Շատ երկրներում եթե դուք հյուրի կարգավիճակում եք, չի կարելի ամանները լվանալ: Ամաները լվանալով՝ դու կլվանաս նրանց տան երջանկությունը :

Հնդկաստանում ընտանեկան միջավայրում ընդունվծ չէ շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամներից մեկը ինչ-որ բան է նվիրում մյուսին, ապա պետք է ասել՝ «Ի՜նչ գեղեցիկ է», «Ես վաղուց էի երազում սրա մասին», բայց ոչ մի դեպքում չասել ՝ «Շնորհակալություն»:

Չինաստանում 4 թվի հետ կապված ամեն բան ուղղակի անընդունելի է: Նրանք այդ թիվը համարում են մահվան խորհրդանիշ, անգամ հյուրանոցի համարներն այսպես են՝ 1 2 3 5 6:

Վրաստանում էլ նմանատիպ սովորույթ կա․ հյուրի բաժակը միշտ պետք է լիքը լինի: Եթե նույնիսկ այն հարյուր անգամ դատարկվի, հյուրընկալը պարտավոր է լցնել։ Եթե հյուր ես գնացել որևէ մեկի տունը, ապա չարժի գովաբանել ինչ-որ իր: Այդ դեպքում տանտերը ստիպված կլինի այդ իրը նվիրել քեզ։

Եթե գնաք Միջին Ասիաի տարածաշրջանում գտնվող երկիր և տանտերը ձեր թեյի բաժակը կիսատ լցնի, չվիրավորվեք․դա հարգանքի նշան է: Այնտեղ կարծում են, որ թեյի բաժակը լիքը լցնելը նշանակում է՝ «շուտ խմիր և հեռացիր»։

Ահա այսպիսի հետաքրքիր և զարմանալի սովորություններ, իսկ մենք նախքան ուրիշի սովորությունների յուրացնելը, յուրացնենք մերը:

Նյութը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/