Մայիսի 9 Հայ ժողովրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի օրը, այլ նաև Հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օրը՝ Արցախի հնագույն մայրաքաղաքի ազատագրման օրը: Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում: Իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդաձը: Հայաստանի Հանրապետությունըմ և Արցախում մայիսի 9-ը նշվում է մեծ շուքով: Տարբեր միջոցառումներ են ծրագրված, տոնական համերգներ, ծաղկեպսակի զետեղումներ: Մայիսյան հաղթանակները շարունակվում են, դրանք ուղեկցում են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողի վրա: Հարգելի հայ ժողովուրդ մենք բոլորս ապրելու ենք մեր հայրենիքում անկախ բոլոր խոչընդոտներից: Ամեն զինվորի արյան կաթիլի մեջ մի ծանր քար կա մեր սրտերում, անլռելի վրեժխնդրություն, հաղթելու մի նոր ուժ, ապրելու մի նոր եռանդ: Մեր զենքը հզոր է, մեր պատմությունը ոգեշնչող է, ու թող դողա հայի թշնամին, որովհետև գալիս է մի նոր հայ, մի նոր ժառանգ հանուն իր երկրի:
Նյութը` Մաշա Թուրվադյանի /Citylife.am/