Մայիսի 9-ը` Հաղթանակի օր

Մայիսը հաղթանակների ու տոների ամիս է: Իսկ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ ու քաջաբար պայքարեց հանուն խաղաղության: Շատերս ենք հպարտանում մեր պապիկների հուշամեդալներով, որոնք նրանց քաջության ու հերոսության վկայությունն են: Այսօր նրանք բոլորի ուշադրության կենտրոնում են, և երևի հիմա կրկին ընկել են հուշերի գիրկն ու երանությամբ հիշում են հաղթանակի օրերը: Փորձենք մենք էլ այսօր կիսել նրանց երջանկությունը և հոգատար վերաբերմունք ու ջերմություն տանք ամեն օր ու ամեն վայրկյան:

1992-թ. –ին երբ աշխարհը նշում էր Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, մեր օրացույցում մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Այդ օրը Ղարաբաղյան պատերազմում ազատագրվեց Շուշին: Այս հերոսական քայլը բեկումնային եղավ ողջ պատերազմի համար և թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը ու շարժվել առաջ: Հայ մարտիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատրաստ են և կարող են պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը:

Իսկ հիմա Հայաստանին ամենից առաջ խաղաղություն է հարկավոր և խաղաղության մեջ նվաճված հաղթանակներ: Եվ թող դրանք լինեն հաղթանակներ սպորտում, արվեստում, գիտության մեջ: Մեր Հայաստանին հիմա այս հաղթանակներն են հարկավոր, ավելի ուժեղ ու հզոր պետություն դառնալու համար: Մեր յուրաքանչյուրի փոքրիկ հաղթանակները հենց Հայաստանի հզորությունն են: Յուրաքանչյուրիս լավ արված աշխատանքը, լավ յուրացված գիտելիքները, սիրով ու հարգանքով լի ընտանիքները, ահա սրանք միասին պետք է կազմեն Հայաստանի հզորությունը: Յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք ու մեր դերը, և այն իրականում անփոխարինելի է…

Այսօր մենք կարող ենք լինել հպարտ ու գլուխներս բարձր. և ասել. հավսար, զգաստ, հավասարությունը դեպի… Հաղթանակած Հայաստան:

 

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/