Թե ինչպես առաջացան ROCK խմբերի անվանումները

Rolling Stones 1962 թվականին հիմադրված բրիտանական ռոք խումբը ինչպես ասես կարող էր անվանվել: Խմբի առաջին կազմի կիթառահար Բրայան Ջոնսը հեռախոսային զրույցի ընթացքում աչքը ընկնում է Մեդի Ուոթերսի Rollin ‘Stone սկավառակի վրա: Խումբը միանգամից վերցնում է այդ անունը, թեև հետագայում Rollin’ Stone-ը դառնում է Rolling Stones:

 

System of a Down 1996 թվականին 4 երիտասարդ ստեղծում են մի խումբ, որը հետագայում փոխում է ռոքի մասին բոլոր պատկերացումները:Խմբի անունը առաջացել է կիթառահար Դարոն Մալաքյանի հեղինակած Victims of a Down բանաստեղծությունից: Սակայն Victims բառը հետագայում փոխարինում են ավելի մեղմ system բառով:


Pink Floyd Խմբի կազմավորման առաջին տարում արդեն պարզ էր, որ Tea Set խումը չի կարող խուսափել հետագա մեծ փառքից, իսկ հաջորդ 29 ստեղծագործական տարիներն ու 15 ալբոմները դարձան դրա վկայությունը: Սակայն խմբին համաշխարհային հայտնություն բերեց Pink Floyd անունը: Tea Set-ը փոխվեց Pink Floyd-ի ի պատիվ բլյուզ երաժիշտ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի: Մի որոշ ժամանակ խումբը կոչվում էր The Pink Floyd Sound, սակայն շուտով Sound-ը անհայտացավ և աշխարհին լսելի դարձավ The Pink Floyd կամ պարզապես Pink Floyd անունը:

 

Nickelback Այս խմբի անվան պատմությունը սկսվեց նրանից, որ ոկալիստ Չադ Քրյուգերի եղբայրը «Starbucks»-ում էր աշխատում: Երաժիշտը շատ հաճախ էր այնտեղ լինում, և գնում էր 1.95 դոլար արժողության սուրճ: Քրյուգերը տալիս էր 2 դոլար և ստանում էր 5 ցենտ կամ, ինչպես նաև կոչվում էր nickel: Այդ դրվագը այնքան է տպավորվել երաժշտի ուղեղում, որ նա խումբը կոչում է Nickelback:

Նյութը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/