Խոյ ( 21.03-20.04)
Օրը խոստանում է լինել բարյացակամ և հանգիստ` առանց ծանրաբեռնվածությունների, ցավերի և հոգեկան հիասթափությունների: Ամուսնացածներին այն կբերի սեր և փոխընբռնում ամուսնու հետ հարաբերություններում, իսկ ազատ և չամուսնացած կանանց՝ հաջող գնումներ և սիրային ռոմանտիկա:
Ցուլ (21.04-21.05)
Սիրային հարաբերություններում նկատվում է անկայունություն և հակում դեպի ազատ ռոմանտիկան՝ առանց ամուսնության: Հնարավոր է լինի կրքոտ սեր: Ամեն ինչ հոգնեցրել է, ցանկությունները ոչ մի կերպ չեն ուզում իրականանալ: Անհրաժեշտ է շեղվել և զբաղվել գործով, հիշել հարազատներին, այցելել ընկերներին, և ավելորդ անգամ համոզվել, որ մերձավորները Ձեր հուսալի պաշտպանն են:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Ձեր սիրելին կցանկանա Ձեզ ընծայել անսպասելի նվեր, որի մասին Դուք նույնիսկ չէիք երազում: Այն ոչ թե շատ թանկ է կամ անհասանելի, այլ շատ անսովոր է և ոչ մի կերպ չի համընկում Ձեր երկրորդ կեսի կերպարի հետ:
Խեցգետին (23.06-23.07)
Խնայեք առողջությունը, Ձեզ մի ծանրաբեռնեք, և օրը կլինի գորգի նման փափուկ: Անձնական կյանքում Ձեզ սպասում են հաջողություններ և թռիչքներ: Առաջիկայում սպասվում են հաճելի ուղևորություն, համեղ կերակուր և հիանալի գինի, նոր ծանոթություններ, արբեցնող հանգիստ և շատ թարմ ու անմոռանալի տպավորություններ:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Ձեր սիրելին իր ներկայությամբ կխառնի Ձեր ծրագրերի մեծ մասը և նույնիսկ ամբողջովին կխախտի դրանք: Դրան Դուք արդեն վաղուցվանից եք ընտելացել, սակայն բոլորովին չեք զղջացել:
Կույս ( 25.08-23.09)
Օրը կլինի ոչ այնքան սովորական , սպասվում է նորություների շարան, հետաքրքրաշարժ արարքներ ընկերների կողմից, մայրության ուրախություն: Հնարավոր է ստանաք շատ գայթակղիչ և գրավվիչ առաջարկություն, սակայն ցանկալի չէ միանգամից համաձայնվել, ավելի լավ կլինի մի փոքր ժամանակ վերցնեք ՝ դրական և բացասական կողմերի շուրջ մտածելու համար:
Կշեռք ( 24.09-23.10)
Օրը կլինի ուրախ և հաճելի, եթե, իհարկե, լինեք զսպված և վեճեր մեջ չընկնեք: Սպասվում է կենսուրախություն, կլինեք փնտրտուքներում, կունենաք ապստամբային տրամադրություն, կպայքարեք Ձեր ուրախության և երջանկության համար:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Ձեզ անհրաժեշտ է թուլանալ և հանգստանալ: Վայելեք կյանքը, սիրային կրքերը հատկապես այսօր ցանկալի են: Հնարավոր է լինեն անհարթություններ ընտանիքի մեծահասակ անդամների հետ հարաբերություններում, իսկ Ձեր տարիքի բարեկամների հետ ընդհակառակը` ավելի լավ կհասկանաք միմյանց:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր ցանկալի է մոռանաք բոլոր գործերն ու պայմանականությունները և հարմար պահին հրավիրեք պարելու սիրելիին: Անպայման չէ լինեք որևէ վառ երեկույթի, դա կարող է լինել նաև բնակարանի խոհանոցում կամ հյուրասենյակում, որտեղ կհնչի երաժշտություն փոքր ռադիոընդունիչից: Գլխավորը վայրը չէ, այլ հենց պարը, որը Ձեզ ավելի կմերձեցնի:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր սպասվում են չպլանավորված ծախսեր: Իրենց պտուղները կտան այն գործերը, որոնք համարվում էին չհաջողված: Մանրամասնորեն կարգավորեք հասունացող անհարթությունը, որպեսզի տանը վեճեր չլինեն: Եղեք զգույշ ղեկավարի հետ: Կլինեն մարդիկ, ովքեր ճիշտ չեն գնահատի ձեր աշխատանքային ակտիվությունը և կհամարեն ձեզ չափազանց իքնավստահ: Չի բացառվում, որ հենց այս օրն էլ ձեզ թույլ կտա համաձայնության գալ գործընկերոջ հետ կամ էլ ձեռք կբերել հոգու խաղաղություն:
Ջրհոս (21.01-19.02)
Օրը բարենպաստ է որևէ նոր գործնեություն ծավալելու կամ ճանապարհորդելու համար: Այսօր արտաքին աշխարհը Ձեզ կթվա անսովոր, Դուք էլ Ձեր հերթին աշխարհին կթվաք զարմանալի: Թե ով Ձեզնից կփոխվի` պարզ կդառնա միայն երեկոյան:
Ձուկ (20.02-20.03)
Դուք այսօր կցուցաբերեք բարիության հրաշքներ և ընբռնումով կմոտենաք երեխաներին, շատ ժամանակ կտրամադրեք նրանց դաստիրակությունը: Ձեր մարդասիրությունը Ձեզ թույլ է տալիս հեշտությամբ շբվել մարդկանց, նույնիսկ` բոլորովին անծանոթների հետ: