Ձեր այսօրվա աստղագուշակը 07.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր Ձեր սիրելիի մոտ կառաջանան խանդի զգացումներ` կապված ներկայի, անցյալի և ապագայի հետ: Աշխատեք բացատրել, որ  նրա մտավախություններն անհիմն են, հակառակ դեպքում բազմաթիվ կասկածանքները և մշտական հարցաքննումները կթունավորեն Ձեր կյանքը:

Ցուլ (21.04-21.05)

     Աշխատեք այսօր չվերլուծել հարաբերությունները, միևնույն է`  ոչինչ չեք պարզի:  «Սիրելիս, մեզ անհրաժեշտ է քննարկել» արտահայտությունը կարող է  նյարդայնացնել նրան: Ամենամեղմ պատասխանը կլինի. «Խնդրում եմ` ոչ այսօր»:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր Ձեր անձնական կյանքի խաղաղ հունը կարող է ընդհատվել որևէ անսպասելի  իրադարձությամբ: Սակայն այդ իրադարձությունը կարող է զարգանալ  նաեւ հօգուտ Ձեզ՝ մետերմացնելով այն մարդու հետ, ով ներկա կլինի այդ պահին:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր Ձեր սիրելին հետաքրքրությամբ և ուրախությամբ  կհետևի Ձեզ հետ կատարված փոփոխություններին: Հնարավոր է այդ փոփոխությունները կատարվել էին ավելի վաղ, սակայն նկատելի են դարձել միայն այսօր: Ինչևէ, Ձեզ մնում նայել սիրելիի զարմացած աչքերին և պարծենալ նրա վրա թողած տպավորությունով:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր ցանկալի է սիրելիի հետ  համատեղել  զբոսանքներ, սակայն դրանք կլինեն կարճատև, քանի, որ ոչ Դուք, ոչ էլ նա չունեք բավականին ժամանակ: Համատեղ զբոսանքները  կլինեն հետաքրքիր և կնպաստեն  Ձեր   անձնական խնդիրների լուծմանը:

                                                                                   

                                                                                    Կույս (25.08-23.09)

Այսօր Ձեր սիրելիից կստանաք բավականին հետաքրքիր և գրավիչ առաջարկ, որը կհակասի Ձեր ծրագրերին և պարտականություններին: Ստիպված կլինեք կշռադատել  տարբերակները և ընտրել ճիշտը: Ճիշտ՝ Ձեզ  համար:

                                                                               Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր Ձեր սիրելիին  անհրաժեշտ կլինի Ձեր աջակցությունը, խնամքը, և այն փաստը, որ Դուք ամեն դեպքում միշտ նրա  կողքին կլինեք: Աշխատեք նրան նվիրել  այդ ամենը : Աստղերը խոստանում են, որ նա կվերադարձնի Ձեզ կրկնակի:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր Ձեր սիրելիին հետաքրքիր կլինի իմանալ Ձեր վարքի պատճառը: Նույնիսկ եթե որևէ պատճառ չկա, եւ  վարքն էլ զգալի չի տարբերվում սովորականից, աստղերը խորհուրդ են տալիս որևէ բան հնարել, հակառակ դեպքում  կասկածի տակ կընգնի Ձեր անկեղծությունը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր Ձեզ դժվար է անվանել հանգիստ մարդ, նույնիսկ անհնար է: Ամենից շատ Ձեր նյարդայնությունից  կտուժի Ձեր սիրելին, քանի որ ,,բոլոր քարերը,, կթափվեն նրա անմեղ գլխին: Մտածեք այն մասին, որ նրան դա ցավ կպատճառի:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր Ձեր սիրելիից կստանաք բավականին հետաքրքիր և գրավիչ առաջարկ, որը կհակասի Ձեր ծրագրերին և պարտականություններին: Ստիպված կլինեք կշռադատել  տարբերակները և ընտրել ճիշտը: Ճիշտ՝ Ձեզ  համար:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր Ձեր սիրելիին դժվար կլինի հավատալ, որ Դուք նրանից ոչինչ չեք թաքցնում, բացարձակապես անկեղծ եք և ամբողջովին բաց եք նրա առջև: Աշխատեք ինչ- որ կերպ համոզել նրան, հակառակ դեպքում կարող եք կորցնել նրա վստահությունը:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր աստղերը խորհուրդ են տալիս  լուրջ վերաբերվել սիրելիի խոսքերին, նույնիսկ եթե նրա դրանք նորություն չեն: Հենց այդ ժամանակ կկարողանաք  զգալ նրա տրամադրության փոփոխությունները, և հնարավոր է` զգաք  նրա առանձնահատուկ վերաբերմունքը Ձեր նկատմամբ: Իսկ դա շատ կարևոր է: