Դեն մի նետեք ատամի օգտագործած խոզանակը․ դրանով կարելի է բազմաթիվ առարկաներ մաքրել, որոնք կամ փոքր են, կամ էլ գտնվում են դժվարամատչելի տեղերում:
Ատամի խոզանակով կարող եք մաքրել արհեստական ծաղիկներն ու բույսերը, զարդերը, սանրերը, ցնցուղը, լոգարանի սալիկների միջև եղած կարերը և ջրի խողովակների շրջակա հատվածները, նաև համակարգչի ստեղնաշարը, պահածոյի դանակը և սալօջախի դժվար մաքրվող հատվածները: Չմոռանաք կոշիկի կարերի մասին, որոնցով կաշին ամրանում է ներբանին:
Կարելի է մաքրել քերիչները: Մինչև քերիչը լվանալը դրա ատամիկները կարող եք տեղը տեղին մաքրել խոզանակով:
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/