Ձեր այսօրվա աստղագուշակը 06.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Օրը  բարենպաստ է առողջությամբ զբաղվելու, զբոսնելու, դիմահարդարին կամ  խանութներ  այցելելու համար: Եթե Դուք ազատ եք, ապա Ձեզ սպասվում է ֆանտաստիկ իրադարձություններով լի օր: Հնարավոր է տրվեք վառ և անմոռանալի սիրային արկածների, ինչը, սակայն, կարող է կարճատև լինել:

Ցուլ (21.04-21.05)

     Օրը կլինի ձանձրալի: Ձեր ջանքերը կանցնեն ապարդյուն, Դուք չափազանց հոգնած եք և դյուրագրգիռ: Այսօր ցանկալի է ուշադրություն դարձնել  սիրելիի  հետ հարաբերություններում առկա խնդիրներին և թերություններին: Չնայած որ երկուսիդ կարծիքները չեն համընկնում, Ձեր հարաբերությունները ձեռք կբերեն առանձնահատուկ բնույթ:

Երկվորյակ (22.05-22.06)

     Աշխատանքային շաբաթը վառ ավարտ  կունենա, Ձեր տրամադրությունը կլինի շատ բարձր,  էներգիան կհորդի, եթե, իհարկե, Ձեր կողքին լինի հասկացող և նրբանկատ անձնավորություն: Անձնական կյանքում հնարավոր է լինեն  աննշան խնդիրներ երեխաների կամ բարեկամների հետ, որոնց լուծումները վաղուց հասունացել են:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր աստղերը խորհուրդ են տալիս լինել  հնարավորինս անկեղծ Ձեր սիրելիի հետ: Եթե ուզում եք մի փոքր հանգստանալ և թարմացնել Ձեր հարաբերությունները, ապա նրան անկեղծ խոստովանեք: Քաղաքավարի կիսաակնարկները Ձեզ չեն օգնի, նա Ձեզ բոլորովին չի հասկանա:

Առյուծ (24.07-24.08)

     Ձեր տան մթնոլորտը լիովին կախված է Ձեզնից: Ուշադրություն դարձրեք  սիրելիի աչքերին,  թե ինչ են նրանք  Ձեզ ասում: Օրը խոստանում է լինել ուրախ  և հաճելի, լի տարբեր տեսակի հանդիպումներով,  սպասված լուրերով և  ընկերական  հավաքույթներով:

Կույս ( 25.08-23.09)

     Հաջող օր է անձնական կյանքի համար: Սիրելիի հետ Ձեզ կզգաք հիանալի: Այսօր  կլցվեք կենսունակությամբ, հարաբերությունները սիրելիի հետ կլինեն բարձունքում: Դուք  պատրաստ եք կատարելու ամենատարբեր գործեր: Նոր ռոմանտիկ հարաբերությունները կհասնեն գրգռվածության և անհամբերության գագաթնակետին:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր կյանքը խոստանում է  լինել  շատ հետաքրքիր,  Դուք կլինեք ուրախ, չնայած որ բացառված չեն տհաճ անակնկալներն ու անհանգստությունները: Դուք շրջապատված կլինեք  բարյացակամ ընկերներով, որոնց հետ կերազեք  ապագա  ճանապարհորդությունների կամ զվարճանքների  իրագործման  մասին: Կնկատվեն  ֆինանսների հետ կապված մի քանի թեթև  խնդիրներ:

Կարիճ (24.10-22.11)

     Անձնական կյանքում կառաջանա ազատ լինելու և ընտանեկան  առօրյայից,  նախկին  սիրային հարաբերություններից փախչելու ուժեղ ցանկություն: Ձեր կասկածների մութ անկյուներն  այսօր կբացահայտեն  չտեսնված և ձեռք չտված թարմ զգացմունքներ ու  անկեղծ, պատանեկան էմոցիաներ:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Օրը  կլինի  խոչընդոտներով լի:  Այնուամենայնիվ,  կկարողանաք փոխընբռման գալ և արժանանալ ազդեցիկ մարդու վստահությանը. նրա կողմից կլինեք ընդունված, և նա Ձեզ անպայման կլսի: Հնարավոր  է  անսպասելի հարձակում բարեկամների կողմից, սակայն Դուք կլինեք խաղաղասեր. բոլոր վեճերը կհարթվեն դեռ չսկսված:

Այծեղջուր (23.12-20.01)

     Ընտանիքում և բարեկամական շրջապատում  սպասվում են շատ ուրախություններ և հաճելի իրադարձություններ: Կառաջանա  նոր գիտելքներ ձեռք բերելու ուժեղ ձգտում: Այսօր կլինի  ներշնչանքի, ստեղծագործության, համարձակ քայլերի և  էներգետիկ թռիչքների  օր:

Ջրհոս (21.01-19.02)

     Չարժե կուրորեն ընդունել քննադատությունը և հավատալ մեղադրանքներին: Դիմեք հուսալի լրատվամիջոցներին և լսեք հասկացող մարդու խորհուրդները: Հնարավոր է լինեն մեծ ֆինանսական ծախսեր՝   պայմանավորված  Ձեր՝  անհասանելիին  հասնելու ցանկությամբ: Պարտքով փող վերցնել ցանկալի չէ, ավելի լավ է՝ փնտրեք հովանավոր:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր Ձեր սիրելին  ամենասովորական կերպով կկատարի ու որպես նվեր Ձեզ կպարգևի ամենաիրական հրաշքներ: Աշխատեք չթաքցնել Ձեր հիացմունքը  և ամեն կերպ դա  ցույց տվեք Ձեր անձնական  հրաշագործին. դրանից նրա  կախարդական տաղանդները կավելանան: