Թեյի աշխարհն անշուշտ հրապուրիչ է

Շատ երկրներում թեյախմությունը կազմում է ամենօրյա արարողակարգի մաս` հատկանշելով կարգավիճակ և շքեղություն: Այդուհանդերձ թեյը պարզապես հաճելի ըմպելիք չէ: Չնայած ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե այն ծագումով որտեղից է, ենթադրվում է, որ թեյը մտահղացվել է որպես կազդուրիչ, տոնուսը բարձրացնող միջոց, որն օգտագործվել է հին Չինաստանում, ապա աստիճանաբար տարածվել ամբողջ աշխարհում: Փոքրիկ փաթեթներով թեյը ստեղծվել է Նյու Յորքի մի գործարարի կողմից: Քանի որ մետաղական և ապակե ամաններով թեյ արտադրելն ավելի թանկ գործընթաց էր, գործարարը որոշել էր դրանք արտադրել թղթե փաթեթներով: Գնորդներից մեկը, գնելով փաթեթավորված թեյը, այն պատահաբար գցել էր ջրի մեջ: Այս դեպքից հետո պարզ էր դարձել, որ կարելի է թեյն արտադրել նաև փոքրիկ փաթեթներով, ինչը և՛ էժան, և՛ ավելի հարմարավետ կլինի օգտագործելու համար:
Մեր օրերում թեյը աշխարհում ամենատարածված և սիրված ըմպելիքներից մեկն է: Մոլորակի բնակչության 90 տոկոսը հաճույքով է թեյ խմում։
1.Թեյի թուփը հավերժական է: Այն կարող է պտուղներ տալ հարյուրավոր տարիներ:
2.Թեյերի 5 տեսակ է առնանձնացված` սև, կանաչ, կարմիր, վարդագույն, դեղին:
3.Կանաչ թեյը 50%-ով ավելի է հարուստ С վիտամինով, քան սև թեյը:
4.Երբ թեյը պատրաստում եք գազօջախի վրա, այն չի կարելի եռացնել, բույրը գոլոշու հետ կանհետանա:
5.Բրիտանիայում կիտրոնով թեյն անվանում են “ռուսական թեյ”:
6.Որակյալ թեյը պարունակում է ֆտորի մեծ քանակություն: 7.Ատամների կարիեսը վերացնելու համար խորհուրդ է թվում թեյը խմել առանց շաքարավազի:
8.Կանաչ թեյն անցկացնում է հղիների սրտխառնոցը:
9.Թեյը հեշտացնում է նյութափոխանակության պրոցեսը:
10.Թեյի բաղադրության մեջ կա 1-4 % կոֆեին, սա ավելի շատ է, քան սուրճի պարունակությունը, սակայն թեյը վնասակար չէ, քանի որ պատրաստելիս քիչ քանակությամբ թեյ է օգտագործվում, ի տարբերություն սուրճի մեկ գդալի:

 

Չինաստանում թեյը տարիներով պահում են, որպեսզի ավելի բուրավետ դառնա:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/