Ձեր այսօրվա աստղագուշակը 04.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Հնարավոր է անցանկալի  խառնաշփոթություն անձնական ծրագրերում՝ ինչ-որ մեկին  շտապ օգնելու պատճառով: Արդյունքում` օրը կլինի վառ և անսովոր: Դյուրագրգռվածությունից և ոչ լավ տրամադրությունից ազատվելու համար պետք է հանդիպեք այն մարդուն, ում շատ կարոտում եք, սակայն չեք խոստովանում

Ցուլ (21.04-21.05)

     Դուք անսպասելիորեն նոր ուժեր կզգաք, որոնց օգնությամբ կկարողանաք  ստեղծված իրավիճակը կառավարել Ձեզ և սիրելիին անհրաժեշտ ուղղությամբ: Աշխատեք փոփոխությունները կատարել առավելագույն կարճ ժամկետներում, հակառակ դեպքում վաղն այդ ուժերը հնարավոր է չլինեն:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր չափից շատ կվատնեք Ձեր ֆիզիկական և էմոցիոնալ պաշարները: Ամբողջ ազատ ժամանակն աշխատեք տրամադրել առողջությանը. դա միակ բարենպաստ զբաղմունքը կլինի այսօր: Երեկոյան Ձեզ սպասվում են մի քանի հաճելի պահեր:

Խեցգետին (23.06-23.07)

     Հնարավոր է կորցնեք հոգեկան հավասարակշռությունը` ինչ-որ մեկի`ժամանակին չկատարած պարտականությունների պատճառով: Մի նստեք ղեկի մոտ և մարդաշատ վայրեր այցելություններ մի ձեռնարկեք: Եթե ունեք պարտքեր, վերադարձրեք դրանք ժամանակին` զոհաբերելով անձնական հետաքրքրությունները, ցանկալի ծախսերը և խնայողությունները:

Առյուծ (24.07-24.08)

     Դուք Ձեզ շատ թեթևամտորեն եք վերաբերվում. այսօր ցանկալի է  Ձեր առողջության վերաբերյալ ականջ դնել ծնողների կամ մերձավորների խորհուրդներին: Այսօր մեծ հնարավորություն կա ամուր տեղավորվելու մի տղամարդու սրտում, ում հետ սակայն, ամենայն հավանականությամբ, միասին չեք լինի` Ձեր բծախնդրության և արագ հիասթափվելու պատճառով:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր կունենաք որևէ գեղեցիկ, վառ, անկրկնելի և անմոռանալի բան ստեղծելու ցանկություն, սակայն դարձյալ կխանգարի Ձեզ բնորոշ հավերժ երկվությունը, որը դրսևորվում է գրեթե ամեն տեղ: Անձնական կյանքում Ձեզնից կպահնջվի լինել համբերատար, հարթել վեճերը և ընբռնումով վերաբերվել այլ մարդկանց ցանկություններին:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր կշարունակվի պայքարը Ձեր գաղափարների և համոզմունքների համար, կբարձրանա Ձեր հեղինակությունն ու ինքնագնահատականը: Այսօր հնարավոր է փոփոխություն կրեն Ձեր արտաքին տեսքը, սանրվածքը, հագուստը: Դուք կներկայանաք ներքուստ թարմացած և անճանաչելի արտաքինով:

Կարիճ (24.10-22.11)

     Օրը հագեցած կլինի  բացառապես  ուրախությամբ  և հաջողությամբ: Նոր սիրային հարաբերությունները Ձեզ միայն կվնասեն, պահպանեք հին ընկերությունը և սերը, հենց այստեղ էլ կգտնեք ուրախություն և հավասարակշռություն: Օրը բարենպաստ է ընտանիքի անդամների կամ բարեկամների հետ հանդիպման և ուղեւորությունների, իսկ երեկոն` միայնության և մտախոհության համար:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր Ձեր սիրելին կցանկանա Ձեզ ամեն կերպ դուրս քաշել զբոսնելու: Նույնիսկ, եթե դրսում եղանակը շատ վատը լինի, դա նրան չի կանգնեցնի: Պատրաստվեք հետաքրքիր արկածների  Ձեր քաղաքի փողոցներում` Ձեր երկրորդ կեսի հետ:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր աստղերը խորհուրդ են տալիս  ոչ միայն հիշել, որ ունեք հումորի զգացում, այլ նաև այն գործածել սիրելիի հետ շփման ժամանակ: Նա այն կգնահատի և կհասկանա: Շատ խնդիրներ կկարողանաք լուծել ուրախ տրամադրության և ծիծաղի օգնությամբ: Առողջ ծիծաղը նույնիսկ կկանխի խնդիրների հայտնվելը:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր ավելի լավ կլինի  հրաժարվեք նոր գործեր սկսելուց և նոր հարաբերություններից: Շարունակեք հանգիստ և հավասարակշռված  ամրացնել ձեռք բերվածը, խնայեք Ձեր ուժերը և օրգանիզմը լիցքավորեք էներգիայով: Անձնական կյանքում՝ սիրելիի հետ  սպասվում է փոխըմբռնում:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր Ձեր սիրելին բավականին դանդաղաշարժ կլինի, ինչն էլ Ձեզ շատ կնյարդայնացնի: Անընդհատ կցանկանաք նրան շտապեցնել, սակայն Ձեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն, այդ իսկ պատճառով` պետք չէ ավելորդ նյարդեր և ուժեր վատնել: Աշխատեք ընդունել նրա դանդաղաշարժությունը: