Ինչպե՞ս ձգտել կատարելության

1.  Վերջ տվեք բամբասանքին ու մակերեսային դատողություններին: Մեծ մտածողները քննարկում են գաղափարներ, միջին մտածողները քննարկում են դեպքեր, իսկ փոքր մտածողները բամբասում են մարդկանց մասին և բորբոքում խնդիրներ, որոնք նյութ չունեն:

2. Բարձրացրեք մյուսներին վերև: Եթե ցանկանում եք ինքներդ բարձրանալ, բարձրացրեք մեկ ուրիշի:

3. Քաջալերեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:  Անհաջողության ժամանակ քաջալերման մի բառն արժե ավելին, քան հաջողության ժամանակ մեկ ժամ գովասանքը:

4. Եղեք դրական: Մտածեք դրական, խոսեք կշռադատված, ներողություն խնդրեք արագ, ներեք արագ:

5. Արթնացրեք Ձեր մեջ առանձնահատկությունը: Եթե դուք չեք ընդունում ձեր առանձնահատկությունը, դուք պետք է ծախսեք ձեր ողջ կյանքը ձգտելով դառնալ մեկ ուրիշը, որն անհնար է:

6. Մի փորձեք միշտ լինել ճիշտ: Ուրիշը չպետք է սխալ լինի, որպեսզի Դուք ճիշտ լինեք: Դուք չեք կարող դատել ուրիշներին Ձեր տեսակետից ելնելով: Նրանք ապրում են ուրիշ կյանքով: Հայտնեք ձեր կարծիքը ազատ, բայց քաղաքավարի:

7. Եղեք հավատարիմ:  Դուք չեք կարող խոստանալ ինչ – որ մեկին սիրել մինչև իր կյանքի վերջը, բայց դուք կարող եք անկեղծորեն սիրել մինչև Ձեր կյանքի վերջը:

8. Եղեք ճկուն և բայց պահեք միտքը:  Այն ինչը նման է խոչընդոտի կամ փակուղու, հաճախ պարզապես կյանքն է տանում Ձեզ ավելի լավ ուղղությամբ: Եղեք ճկուն և բաց պահեք միտքը բոլոր այն փոփոխություններին, որոնք ստիպում է Ձեզ աճել, հղկեք Ձեզ, Ձեր նպատակի համար:

9. Հավատացեք ինքներդ ձեզ, ամբողջությամբ, ինչպիսին դուք կաք:  Միշտ հիշեք, որ դուք մեծ ուժ ունեք Ձեր սրտում, ավելի մեծ , քան մարտահրավերները, որոնց դուք հանդիպում եք:

10. Ընդունենք վաղվա հնարավորությունները:  Մի թողեք Ձեր անցյալին թելադրել, թե ով եք Դուք, բայց թողեք որ նա մասը դառնա նրա, ով Դուք պետք է դառնաք: Չափսոսաք: Երբեք հետ չնայեք: Պարզապես պինդ բռնեք կյանքը և շարժվեք առաջ: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում առջևում, բայց դա այն է, ինչը դարձնում է ճանապարհն ավելի գրավիչ, ինչը կյանքը դարձնում է արժանի ապրելու։

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/