Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեզ կզգաք հոգնած և ջարդված` աշխատանքային սթրեսների պատճառով: Աստղերը խորհուրդ են տալիս կազմակերպել ռոմանտիկ ընթրիք մոմերով, գինով և մրգերով այն մարդու հետ, ով Ձեզ մոտ է թե հոգով, թե մարմնով: Հանգստացեք և թուլացեք, բայց ոչ շատ, քանի որ կարող եք առավոտյան ուշանալ աշխատանքից:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր հնարավոր է սկսվեն ռոմանտիկ հարաբերություններ մի մարդու հետ, ով Ձեզնից տարիքով մեծ է: Նույնիսկ, եթե Դուք երբևէ չեք մտածել, որ կարող են լինել հարաբերություններ Ձեզնից մեծ կամ փոքր տարիքով մարդկանց հետ, ապա այսօր վերանայեք Ձեր աշխարհայացքը:
Երկվորյակ (22.05-22.06)
Կյանքը անսպասելիորեն կփոխվի. կստանա նոր գույներ, բազմազանության վակուումը կլցվի նոր ցանկություններով և հետաքրքրություններով: Հնարավոր է՝ տեղի ունենա անսպասելի և սրտաթրթիռ հանդիպում: Այն կունենա մեծ խորհուրդ. դա պարգև է, որը անհրաժեշտ է երախտապարտությամբ ընդունել:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր հնարավոր է ստանաք շքեղ նվեր և մի շարք անկեղծ հաճոյախոսություններ, չի բացառվում`ամուսնության առաջարկ: Կարող են նաև հայտնվեն գրավիչ հեռանկարներ: Սակայն Ձեր համար կարևոր է հասարակության կարծիքը, որպեսզի կարողանաք Ձեզ թույլ տալ լինել ազատ: Մասնագիտական մթնոլորտի փոփոխությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Ձեր առողջության վրա:
Առյուծ (24.07-24.08)
Ֆինանսական ոչ մի փոփոխություն չի սպասվում, սակայն հաջողություններ են ակնկալվում ուսման մեջ և սիրային հարաբերություններում: Հնարավոր է լինեն առաջխաղացումներ աշխատանքում և անձնական կյանքում: Չլուծված խնդիրների բեռը կթեթևանա, կհաջողվի իրագործել մտածածը, սակայն դեռ որևէ նյութական բարելավում չի լինի:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր ամուսնական և սիրային հարաբերություններում հնարավոր է կտրուկ բարձրանա պատասխանատվության զգացումը: Չի բացառվում, որ այն կապված լինի որևէ նշանակալից իրադարձության հետ: Տեղի կունենան սպասված և երկարատև ծրագրված միջոցառումներ, որոնցից հետո Ձեզ կզգաք ոչ միայն հոգնած, այլ նաև` բավարարված:
Կշեռք (24.09-23.10) Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ առումով, հնարավոր են լուրջ հաջողություններ գրեթե ամեն տեսալի գործերում նաև այնպիսիներում, որոնք առաջին հայացքից բավական բարդ ու անլուծելի են թվում: Այսօր կարելի է գործարքներ կքնել, ստորագրել համաձայնագրեր` երկարատև համագործակցության վերաբերյալ:
Կարիճ (24.10-22.11)
Բավականին հաջող օր է սպասվում, լի` կանացի պարզ ուրախություններով: Հնարավոր է` հանդիպեք մի մարդու, որը ապագայում օգնի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Օգնության ձեռք մեկնեք, եթե դրա կարիքը կզգացվի: Այդպես վարվեք նաև այն դեպքում, երբ նույնիսկ ստիպված լինեք զոհաբերել սիրելի զբաղմունքը. դա Ձեզ կվերադարձվի հաջողությամբ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Ձեզ խնայեք, դիմադրողականությունը կլինի շատ ցածր, խորհուրդ չի տրվում որևէ նախաձեռնություն ցուցաբերել, հարաբերություններ պարզել, տնից հեռանալ, զանգահարել կամ հանդիպել որևէ մեկի հետ: Հնարավոր է ստիպված լինեք դիմեք պաշտպանական գործողությունների, հարմարվեք նոր պայմաններին, պայքարեք Ձեր գաղափարների համար:
Այծեղջուր (23.12-20.01)
Եթե Դուք միայնակ եք, ապա այսօր հակառակ զգացողությունը կունենաք: Իսկ եթե ամուսնացած եք, ապա հնարավոր է, Ձեր ամուսինն ագրեսիվություն դրսևորի: Շատ վիրավորական կլինի, երբ հասկանաք, որ ամեն ինչ կատարել եք ճիշտ և բարեխղճորեն, սակայն չգնահատելով Ձեզ` հուսախաբ արեցին և փչացրեցին սպասվող արդյունքը
Ջրհոս (21.01-19.02)
Եթե այսօր ցանկանաք փոխել աշխատանքը, կյանքը, հարաբերությունները, ապա հանգամանալի քննարկեք: Հակառակ դեպքում կարող է կատարեք անուղղելի սխալ, եթե Ձեզ թույլ տաք տրվել զգացմունքներին:
Ձուկ (20.02-20.03)
Օրը կսկսեք պասիվ: Հնարավոր է ունենաք վատ ինքնազգացում, որը Ձեր հոգեբանական վիճակի հետեւանքն է: Եկել է հիասթափություններից և դժվարություններից դեպի մաքրման և նոր թռիչքներին անցնելու պահը: Այսօր Ձեր ֆինանսական եկամուտը կլինի անցյալում կատարած աշխատանքին համապատասխան, կլինեն նաև վառ, ռոմանտիկ սիրային պահեր: