Ինչպես անցած տարի, այս տարի ևս ակտուալ են հաստ հոնքերը, կամ այսպես ասած բնական, ձեռք չտված հոնքերը:
Smoky դիմահարդարումն այդքան էլ նորաձև չէ:
Այս տարի մոդայիկ են նաև նուրբ, կամ այսպես ասած, no make up դիմահարդարման տարբերակները:
Այս տարի նախընտրելի է չօգտագործել կորեկտորներ:
2017թ-ի դիմահարդարումը ցանկալի է, որ լինի բնական գույների մեջ:
Շրթներկը նույնպես նուրբ գույների մեջ պետք է լինի:
Եվ ի վերջո, այս տարվա թրենդը՝ highlighter -ը, որն ընդգծում է յուրաքանչյուր դիմահարդարում:
Մի պահ հաշվի չառնելով և չշարժվելով նորաձևությանը համընթաց, կինը, ամեն դեպքում, պետք է լինի խնամված:
Նյութը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/