Սուրճի օգտակար և վնասակար հատկությունները

 Սուրճը կարող է բարձրացնել արյան ճնշումը.

Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը: Չնայած ուղիղ կապ երկարատև սուրճի օգտագործման և հիպերտոնիայի միջև գիտնականները չեն գտել, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս բարձր ճնշում ունեցող մարդկանց խմել միայն առանց կոֆեինի սուրճ:

Սուրճը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը.

Սուրճը իր մեջ պարունակում է նյութ, որը կոչվում է կոֆեստոլ, այն պատասխանատու է խոլեստերինի մակարդակի բարձրացման համար: Լուծվող սուրճը պարունակում է կոֆեստոլի մինիմալ քանակ, իսկ մնացած բոլոր սուրճերը պարունակում են կոֆեստոլի մեծ տոկոսներ: Այդ պատճառով բացի լուծվող սուրճից, մնացած բոլորը կարող են բերել խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ կարող է սրտի կաթվածի պատճառ հանդիսանալ:

 Սուրճը օգնում է հաղթահարել դեպրեսիաները.

Գիտնականները ապացուցել են, որ սուրճի հաճախակի օգտագործումը կարող է նվազեցնել կանանց մոտ դեպրեսիոն վիճակները:

Սուրճը կարող է վիժման պատճառ հանդիսանալ.

Հղի ժամանակ սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է վիժման պատճառ դառնալ: Կոֆեինը հեշտությամբ ներթափանցում է պլացենտայով և այն վնասակար է սաղմի համար: Հղիության ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել 1 բաժակից ոչ ավել սուրճ:

Սուրճը կանխում է պադագրա հիվանդությունը.

Վերջին հետազոտությունները վկայում են, որ կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճի օգտագործումը նվազեցնում է պադագրայով հիվանդանալու հավանականությունը, բացի այդ՝ իջեցնում է միզաթթվի մակարդակը օրգանիզմում:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/