
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չխաբել սիրելիին, սակայն որոշ բաներ միառժամանակ կթաքցնեք նրանից` վեճերից և չհասկացվածությունից խուսափելու համար: Այդ ամենը պատմեք նրան հետո` ավելի հարմար պահի:
Ցուլ (21.04-21.05)
Դուք պատասխանատու եք Ձեր սիրելիի համար, քանի որ նրան հասկացրել եք, որ անտարբեր չեք նրա հանդեպ և Ձեզ հետաքրքրում են նրա բոլոր արարքները, ապրելակերպը: Այսօր այդ պատասխանատվությունը ստիպված կլինեք հիշելու: Աշխատեք կանխարգելել նրա սխալները:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր սպասվում է մի շատ կարևոր գործ: Շատ հավանական է, որ ամբողջ ընտանիքը կթողնի իր զբաղմունքը, որպեսզի աջակցի Ձեզ` այդքան կարևոր գործում: Սակայն դրա համար ընտանիքի անդամները Ձեզ այնքան էլ շնորհակալ չեն լինի:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր կհասկանաք, որ անձնական կյանքում շատ գործողություններ կատարում եք մեխանիկորեն, այնքան էլ չմտածելով, թե ինչու և ինչպես է դա կատարվում: Եթե այդ ամենը ճիշտ է նաև «սիրում եմ» արտահայտության համար, ապա հարկ է մտածել Ձեր հարաբերությունների նպատակահարմարության մասին:
Առյուծ (24.07-24.08)
Եթե նույնիսկ անհարմար եք զգում որևէ բան խոստովանել սիրելիին, այսօր ցանկալի է դա անել: Ամենայն հավանականությամբ, նա Ձեզ կընդունի, կների և կհասկանա, իսկ Ձեր հոգին կազատվի ծանր բեռից, ստեղծված մթնոլորտը կլինի հանգիստ, ուրախ և պարզ: Դրա հաշվին դուք ավելի կմտերմանաք: Այդ ամենը Ձեզ անպայման դուր կգա:
Կույս ( 25.08-23.09)
Անձնական կյանքում կայունությունը կարող է խախտվել սիրելիի անսպասելի ցանկություներից, ինչն էլ Ձեզ հաճելիորեն կզարմացնի: Օրը կլինի «ընդարձակ», կհասցնեք անել բազմաթիվ գործեր, կունենաք մի շարք օգտակար և հաճելի այցելություններ, եթե, իհարկե, կկարողանաք աշխատանքը շուտ վերջացնել:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր աշխատանքում հաջողությունների հասնելու օր է: Չնայած մի քանի հիասթափությունների` կապված պայմանական սիրելիի արարքների և խոսքերի հետ, այդուհանդերձ, ամեն ինչ շատ բարեհաջող է դասավորվում: Ձեզ գնահատում են.oգտագործեք ճակատագրի պարգևած ընծան՝ բարեհաջող օրը, որպեսզի կարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները: Ձեր հանդեպ տոլերանտ տրամադրված ղեկավարության խորհուրդները օգտագործեք ընկերական հարաբերությունները բարելավելու համար:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Ձեր կյանքում հնարավոր է հայտնվի պաշտպան, որին Դուք կգրավեք Ձեր հիանալի խոսելաձևով և շփվելու կարողությամբ: Օրը կարող է լցվել հանդիպումներով ինչպես բարեկամների, այնպես էլ գործընկերների հետ: Ճանապարհներին եղեք առավելագույնս ուշադիր. հնարավոր է՝ գողություն լինի:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր կլինեք անհանգիստ նույնիսկ միայնակ լինելու դեպքում: Ներքին աշխարհի հավասարակշռությունը կարգավորելու համար Ձեզ կօգնի սեփական արժանապատվության զգացումը: Անսպասելի ուրախություն կպարգևի աշխատանքային գործերով ճանապարհորդությունը: Դուք Ձեր հակառակորդներին ցույց կտաք, թե ինչի եք ընդունակ:
Այծեղջուր (23.12-20.01)
Օրը Ձեզ շատ հնարավորություններ կպարգևի բոլոր ուղղություններում: Կբարձրանա կանացի գրավչությունը, որը կօգնի ունենալ նոր ծանոթություններ և տղամարդկանց մեծ ընտրություն: Հավաքվածության, հանգստության դեպքում կկարողանաք դառնալ հաղթող հաջողության լուսարձակի տակ պայքարում:
Ջրհոս (21.01-19.02)
Ձեզ սպասում են բազմաթիվ հաճույքներ կրքոտ և հմուտ զուգընկերոջ հետ: Բազմաթիվ երկրպագուներ կտառապեն Ձեր հանդեպ ունեցած անպատասխան սիրուց: Ձեզ անչափ կիդեալացնեն և կպարգևեն հաճոյախոսություներ Ձեր իրական և ոչ իրական արժանիքների մասին:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Ձեզ կայցելի գայթակղությունը, որից հետո կլսվեն շատ չարտասանված խոսքեր: Աշխատանքում սպասվում են մեծ հաջողություններ, այնպես որ` Դուք կկարողանաք գտնել դժվար խնդիրների լուծումները և կհաղթարեք ֆինանսական անկայունությունը: