
Citylife.am-ը շնորհավորում է բոլոր աշխատողների տոնը և մաղթում անսպառ եռանդ։ Մայիսի 1-ը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, այն նշվում է աշխարհի 142 երկրում: Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886թ., երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետ արյունոտ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին: 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Նախկինում, սակայն, Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր էր. շքերթ էր լինում, մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում էին: Այսօր այդ ամենը վերացել է: 1991թ.-ից ի վեր Հայաստանում մայիսի 1-ին հիմնականում միայն Կոմունիստական կուսակցությունն է տոնակատարություն կամ փոքրիկ երթ կազմակերպում` ծաղկեպսակ դնելով Միասնիկյանի արձանի մոտ: Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/