Ձեր այսօրվա աստղագուշակը 01.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր բոլորը կնախանձեն Ձեր և սիրելիի միջև հարաբերություններին: Իրականում հաճախ չես տեսնի  այդքան  ներդաշնակ զույգի, որոնք միմյանց ցանկությունները հասկանում են կես բառից: Թող Ձեր կյանքում շատ լինեն այդպիսի  հիանալի օրեր: Հավատացեք` դա լիովին կախված է Ձեզնից:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր Ձեր սիրելին Ձեր խնդիրներից որևէ մեկի համար լուծում կառաջարկի, այն կլինի այնքան պարզ ու անկրկնելի, որ Ձեզ կմնա միայն հիանալ և որքան հնարավոր է շուտ գործածել: Սակայն ցանկալի է ` լսածին վերաբերվեք քննադատաբար:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր բարենպաստ օր է, որպեսզի սիրելիի հետ մի փոքր թուլանաք և ըմպեք որևէ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք: Սակայն ոչ շատ թունդ: Աստղերը խորհուրդ են տալիս  չհասնել հասարակ օղուն, սակայն կարող եք նաև օղի խմել, եթե դա լինի լավ խորտիկների և  մտերմիկ զրույցների շուրջ

Խեցգետին (23.06-23.07)

    Այսօր Ձեր սիրելին կլինի չափից շատ ինքնավստահ և ինքնահավան, ինչից Ձեր մոտ  կնվազի հարգանքը նրա հանդեպ: Աշխատեք նրան հասկացնել այն միտքը, որ ովքեր իրենց շատ են սիրում,  մրցակիցներ չեն ունենում:  Եվ Դուք էլ ոչ մի դեպքում  չեք պատրաստվում  դառնալ նրա մրցակիցը:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր կպարզվի, որ զուր էին Ձեր մտավախությունները: Իրականում  անձնական կյանքում ամեն ինչ  ավելի ուրախ է և ունի շատ դրական կողմեր: Սակայն Դուք երբեք չէիք կարողանա լիաթոք  զգալ երջանկությունը, եթե  չվերապրեիք այդ մտավախությունները:

Կույս ( 25.08-23.09)

    Այսօր  Ձեզ կզգաք հոգնած և ջարդված աշխատանքային սթրեսների պատճառով: Աստղերը խորհուրդ են տալիս  կազմակերպել ռոմանտիկ ընթրիք մոմերով, գինով և մրգերով այն մարդու հետ, ով Ձեզ մոտ է թե հոգով, թե մարմնով: Թուլացեք և  հանգստացեք, բայց ոչ շատ, քանի որ կարող եք առավոտյան ուշանալ աշխատանքից:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր հարկավոր է մի փոքր վարժվել  հմայիչ լինելուն: Աշխատեք  հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը գրավել ոչ թե անսովոր պահվածքով, այլ հայացքով, ժպիտով և շարժումներով: Այդ  փորձը  զգալիորեն կօգնի  սիրելիի  հետ շփման ընթացքում:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր որևէ կարևոր իրադարձություն ընտանեկան կյանքում չի սպասվում: Հնարավոր է`լինեն  թեթև վեճեր  երեխաների հետ, որոնք Ձեր  ոչ հմուտ վարվելակերպի պատճառով կարող են վերածվել մեծ կոնֆլիկտների:  Աստղերը խորհուրդ են տալիս չտրվել զգացմունքներին: Խելամտությունը Ձեր ամենալավ ընկերն է:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր հնարավոր է Ձեր սիրելին անսպասելիորեն որեւէ բան  նվիրի, չի բացառվում`  ոչ պետքական: Սակայն չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել, հակառակ դեպքում նրա մեջ կսպանեք անակնկալ մատուցելու ցանկությունը: Այն մասին, որ Ձեզ այդպիսի նվերները պետք չեն,  կպատմեք մի այլ օր:

Այծեղջուր (23.12-20.01)

    Այսօր ժամանակ առ ժամանակ Ձեզ կթվա, որ  Ձեր սիրելիին  փոխել են, և նա  այն մարդը չէ, ում հետ երկար ժամանակ շփվել եք: Ձեր առջև այնպիսի անձնավորություն է, որի ներկայությունն ընդհանրապես Ձեզ հաճելի չէ:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր Ձեր սիրելին կձգտի առաջնորդության հասնել Ձեր հարաբերություններում, ընդ որում` բավական կոպիտ և կացնային մեթոդներով: Աշխատեք առաջնորդի դափնին նրան տալ առանց կռվի, հակառակ դեպքում մարտը կլինի ծանր, անիմաստ և դաժան:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր Ձեր սիրելին, հնարավոր է, չհասկանա Ձեր լավ մտադրությունը և այն կարող է ընդունել որպես եսասիրական դրսևորում: Այդ իսկ պատճառով, ցանկանալով մերձավորներին միայն լավը, հնարավոր է արդյունքում ստանաք այնպիսի վերաբերմունք, որը  շնորհակալություն անվանել շատ դժվար է: