Ձեր այսօրվա աստղագուշակը 29.04.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր հանգիստ կարող եք համատեղել աշխատանքը և անձնական կյանքը, եթե իհարկե չցանկանաք տրվել ամբոջությամբ անձնական կյանքին, թեև աստղերը խորհուրդ չեն տալիս. կձանձրանաք: Ավելի լավ է` օրն անցկացնեք  ակտիվ գործնեությամբ և ավարտեք  ոչ պակաս հաճելի  երեկոյով`զգալով Ձեզ ամբողջությամբ բավարարված:

Ցուլ (21.04-21.05)

    Այսօր Ձեր սիրելիի կողմից սխալ կընկալվեն Ձեր արարքները, ինչն էլ անբարենպաստ ազդեցություն կունենա Ձեր հարաբերությունների վրա: Աշխատեք կանխել բոլոր անախորժությունները` բացատրելով նրան Ձեր քայլերի պատճառները:

Երկվորյակ (22.05-22.06)

Բոլոր խնդիրները  Ձեր երևակայության  արդյունքն են, սակայն դա չի նշանակում, որ դրանք բոլորովին բացակայում են: Շատ հնարավոր է, որ Դուք ուղղակի աննշան իրադարձություններին մեծ ուշադրություն եք դարձնում և հակառակը: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ընկալել իրադարձություններն իրատեսորեն:

Խեցգետին (23.06-23.07)

Ձեր սիրելին երբեք այդքան սաստիկ չէր ցանկացել Ձեզ տեսնել հմայիչ և գրավիչ, ինչպես այսօր: Այդ իսկ պատճառով, նա կզբաղվի  Ձեր ոճով: Աստղերը խորհուրդ են տալիս չդիմադրել, միևնույն է` չի ստացվի:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր Ձեր սիրելիին դժվար կլինի կենտրոնանալ այս կամ այն գործընթացներում, նրան անընդհատ կշեղեն ուրախ կամ տխուր մտքերը Ձեր մասին: Աշխատեք անել ամեն ինչ, որ գեթ մեկ օր  չլինեք նրա երազանքներում:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր ստիպված կլինեք լինել հյուրասեր տանտիրուհի Ձեր սիրելիի բարեկամների և հարազատների համար: Հենց Դուք եք վարելու երեկույթը, կհետևեք, որպեսզի բոլորի համար լինի հաճելի, հարմար և ուրախ: Դա այդքան էլ հեշտ չէ, սակայն Ձեզ էլ հաճույք կպատճառի:

Կշեռք ( 24.09-23.10)

    Այսօր  երեկոյան աշխատեք  Ձեր սիրելիին զարմացնել  գիտելիքներով որևէ  անսպասելի  ոլորտից: Ի դեպ, Ձեր ներկայացրած  տվյալներն անկեղծորեն կհետաքրքրեն նրան, և նա կփոխի  կարծիքը Ձեր մասին դեպի լավը: Աստղերը խորհուրդ են տալիս նախօրոք կարդալ որևէ  հետաքրքրաշարժ և  ճանաչողական  տեղեկատվություն:

Կարիճ (24.10-22.11)

    Այսօր Ձեր սիրելիին դժվար կլինի դիմել  Ձեզ  որևէ խնդրանքով, եթե նույնիսկ նա չկարողանա լուծել առաջացած խնդիրները: Չգիտես ինչու, այսօր այն օրն է, երբ նա ցանկանում է խնդիրները լուծել իքնուրույն: Դուք կարող եք նրան օգնել` առաջարկելով  Ձեր  աջակցությունը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

   Ցանկալի չէ հնարել ֆանտաստիկ տեսություններ, որոնք տալիս են բացատրություն Ձեր սիրելիի   ոչ տրամաբանական արարքներին: Միևնույն է, չեք գուշակի: Նախ՝ բոլոր մարդիկ տարբերվում են միմյանցից, հետևաբար  նրանց մտածելակերպն էլ  է տարբեր, երկրորդը` տղամարդիկ դժվար են հասկանում կանանց և հակառակը: Այդ իսկ պատճառով, ավելի լավ է հարցրեք նրան, ամենայն հավանականությամբ, նա Ձեզ կպատասխանի:

Այծեղջուր (23.12-20.01)

    Այսօր  հարկավոր չէ  ամեն ինչին վերաբերվել չափից շատ լուրջ` նույնիսկ աստղերի խորհուրդներին: Աշխատեք հավատալ իքներդ Ձեզ և զգացմունքներին, ուշադրություն չդարձնելով արտաքին գործոններին: Ձեր սիրելին անպայման կնկատի և կգնահատի դա: Նրան հաստատ դուր են գալիս ուժեղ և ինքնուրույն անձնավորություններ:

Ջրհոս (21.01-19.02)

    Այսօր Ձեր սիրելիին դժվար կլինի իքն իրեն համոզելը, որ Ձեզ հետ  սպասում է երջանիկ ապագա: Եթե Դուք էլ դրանում համոզված չեք, ապա աստղերը խորհուրդ են տալիս մտածել այդ ամենի մասին. արդյո՞ք  Ձեզ անհրաժեշտ են այդ հարաբերությունները, և իմաստ ունի դրանք շարունակել:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր Ձեր սիրելին կուրախացնի Ձեզ ինչ- որ լուրով, որը  հաճելիորեն  կզարմացնի: Չմոռանաք շնորհակալություն հայտնել  սուրհանդակին՝ լավ նորությունների համար  և խրախոսեք նրա նման գործողություններն ապագայում: Այդպիսով  լավ լուրերն ավելի շատ կլինեն: