
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Այդ տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր ,պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի ծննդյան օրը, որին համարում են «ժամանակակից բալետի հայր» ։ Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ- ողբերգության սկզբունքները։ 1759 –ին թողարկվել է նրա հանրահայտ աշխատությունը «Նամակներ պարի ու բալետի մասին», որտեղ Նովերը ներկայացրել էր բալետի մասին իր սկզբունքները։
Այս տոնի հիմնական գաղափարը, ըստ այն նախաձեռնողների մտահղացման, պետք է լինի բոլոր ուղղությունների պարերի միավորումը, որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրը՝ առիթ դառնա պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական , մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/