Պարզվում է՝ տղամարդիկ և կանայք գունային տարբեր ընկալումներ ունեն

Տղամարդիկ և կանայք աշխարհն իսկապես տարբեր կերպ են տեսնում. տարբեր սեռերի ներկայացուցիչների ուղեղում գույնի ընկալումը խիստ տարբեր է:

Հետաքրքիր արդյունքներ են ստացել Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Փորձի նորմալ, առանց շեղումների տեսողության տեր մասնակիցներին ցույց են տվել լույսի բռնկում` խնդրելով նշել տեսած գույները: Արդյունքում պարզվել է,  որ տղամարդիկ մեծ դժվարությամբ են տեսնում դեղինի, կանաչի և կապույտի երանգային նուրբ տարբերությունը:

Դա ոչինչ չի փոխում, բայց ավելի լավ է սենյակի պատերի ներկի գույնի ընտրությունը վստահել կանանց, գրում է  NEWSru.com-ը:

Ընկալման տարբերությունների պատճառը աչքի կառուցվածքի տարբերությունը չէ, այլ պայմանավորված է ուղեղի գործառույթով:

Բացի այդ, պարզվում է կանայք ոչ միայն սուր տեսողությամբ են օժտված, այլ ավելի լավ լսողություն ունեն, նաև` համի ու հոտի ավելի նուրբ զգացողություն:

Սակայն գյություն ունեն ոլորտներ, որտեղ տղամարդիկ առաջատար են. նրանց շարժվող օբյեկտների մանր դետալներն ավելի լավ է հաջողվում հայտնաբերել:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/