Ձեր այսօրվա աստղագուշակը 26.04.2017

Խոյ ( 21.03-20.04)

Ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, հենց դրանք էլ կարող են դառնալ իրադարձություների անբարենպաստ զարգացման պատճառ: Ձեզ հարկավոր է լինել առավելագույնս զգույշ սարքվորումներ օգտագործելիս, բժշկական կամ գիտահետազոտական փորձեր կատարելիս: Այսօր խորհուրդ  չի տրվում այցելել ապահովագրական գործակալություններ կամ հարկային տեսչություն: Ցանկալի չէ նաև հաշիվ բացել բանկում, ձևակերպել երկարաժամկետ վարկ:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր ամենահարմար օրն է Ձեր մասնագիտական դիրքերը ամրապնդելու և օգտակար ծանոթություններ հաստատելու համար: Ձեռքի տակ պահեք այցեքարտեր, հաճախ ժպտացեք, ուշադրությամբ լսեք բոլորին, ովքեր ունեն արտահայտվելու ցանկություն, հետաքրքիր մտքեր: Գրավիչ առաջարկներ կարող են հնչել այն մարդկանցից, որոնց Դուք ուղղակի չէիք նկատում: Բարեհաջող օր է  հյուրընկալության, ընկերական երեկույթների կամ  կորպորատիվ միջոցառումների համար:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր ավելի լավ է չսրել արդեն իսկ եղած տարաձայնությունները շրջապատի մարդկանց հետ: Փոխադարձ անհանդուրժողականությունը մի փոքր ցնցման դեպքում կարող է վերածվել աղմկոտ վեճի: Կոնֆլիկտի կամ անհանգստության  պատճառ կարող են դառնալ սուր մրցակցությունը, ամուսնական վեճը, անորակ մատուցված ծառայությունը: Այլ մարդկանց զգացմունքային գերգրգռվածությունը կարող է փոխանցվել Ձեզ, հատկապես այն դեպքում, եթե նա Ձեր մտերիմն է:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր Ձեզ հեշտ կլինի գտնել օգտակար գործընկերներ, հնարավոր է՝ նրանց բացահայտեք վաղեմի ծանոթների շրջապատում: Չի բացառվում, որ հենց  պետքական մարդիկ առաջարկեն իրենց ծառայությունները: Եվ Ձեր, և ուրիշների էներգիան աշխատեք օգտագործել խաղաղ և կառուցողական նպատակների համար: Խորհուրդ չի տրվում շտապել ձևակերպել հեռավոր գործուղումներ կամ նոր բնակարան տեղափոխվել:

Առյուծ (24.07-24.08)

     Բարենպաստ օր է ուսանողների և դասավանդողների համար: Հնարավոր է լսեք լավ լուրեր, Ձեր աշխատանքը կգնահատի ղեկավարությունը, կունենաք առաջխաղացումներ ծրագրված նպատակներում: Հաջող օր է ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, ինչպես նաև սեռական հարաբերությունների համար:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր ստիպված կլինեք հաշտվել Ձեր դրության հետ և շուտ մոռանալ այն, ինչը չհաջողվեց իրականացնել: Խորհուրդ է տրվում հանգստանալ: Ավելի շատ ժամանակ տրամադրեք  ընտանիքի անդամներին: Մասնագիտական խնդիրները պետք է մղվեն հետին պլան: Խստիվ արգելվում է չափից շատ ծանրաբեռնվել և ալկոհոլ օգտագործել:

Կշեռք ( 24.09-23.10)

     Ձեր հետ շփման թեթևությունը հավասարապես կգնահատեն ինչպես ընկերական միջավայրում, այնպես էլ ընտանիքում: Կիսվեք նրանց հետ դրական էներգիայով: Այսօր Ձեր   սրամիտ  մեկնաբանություններով հնարավորություն կունենաք  լավ տպավորություն ստեղծել նոր մարդկանց մոտ: Ընտանիքում սպասվում են հավասարակշիռ  հարաբերություններ:

Կարիճ (24.10-22.11)

     Ցածր կենսունակությունը  կարող է վատ ազդեցություն ունենալ աշխատունակության և ճիշտ որոշումներ կայացնելու վրա: Չեն բացառվում  մանր անախորժությունները, այդ իսկ պատճառով, հարկավոր է օրը ծրագրել նախօրոք: Օրվա երկրորդ կեսը  բարենպաստ է  գնումների և նոր ձեռքբերումների համար: Շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կլինի հաջողված:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Օրը նվիրված է ամուսնությանը: Բարենպաստ օր  է հարսանիքների համար: Անձնական հարաբերությունները կհամակեն Ձեզ  անկեղծությամբ և ջերմությամբ: Չի բացառվում, որ Ձեզ այցելեն  հին ընկերները: Սպասեք տարբեր տեսակի անսպասելի իրադարձություններ: Փորձեք իրականացնել ամենահամարձակ  երազանքը: Սակայն  ցանկալի է  խելամտորեն վերաբերվել բոլոր իրադարձություններին:

Այծեղջուր (23.12-20.01)

     Սպասվում է ստեղծագործական ակտիվ օր: Չի բացառվում, որ կարողանաք ցուցաբերել Ձեր տաղանդը և ունակությունները  ամենատարբեր ոլորտներում: Օգտակար են խմբային պարապումքները, ընկերների հետ շփումը: Հնարավոր է՝ թարմ մտքերը նոր եկամուտի աղբյուր դառնան:Նոր ծանոթությունները բարենպաստ ազդեցություն կունենան հետագա գործնեության վրա:

Ջրհոս (21.01-19.02)

Աշխատեք խուսափել զգացմունքային բարդություններից  ընտանիքում և  սիրային հարաբերություններում: Հնարավոր է՝ երեխաները այսօր  դեմ լինեն Ձեզ: Վատ ժամանակ է  աջակցող փնտրելու համար: Խուսափեք ծուլությունից  և մի տրվեք ցանկություններին: Խորհուրդ չի տրվում  ավելորդ գումարներ ծախսել  հաճույքների կամ հասարակական գործնեության համար, ինչը կարող է դժվարություններ առաջացնել  ֆինանսներում: Խնայեք Ձեր առողջությունը և մի ծանրաբեռնվեք:

Ձուկ (20.02-20.03)

     Օրը բարենպաստ է  ճանապարհորդությունների համար: Այսօր կարող եք ոչ մի բանի մասին չանհանգստանալ, քանի որ բոլոր արկածները, որոնք Ձեզ սպասվում են , կավարտվեն բարեհաջող: Նեղացկոտությունն ու հիասթափություները անցյալում են , Ձեզ սպասում է նոր կենսաուժերի այց: Միջոցառումներում  ոչ մեկի կողմից աջակցություն մի սպասեք: Սիրային հարաբերություններում սպասվում են հաջողություններ: