
Citylife.am-ը այս անգամ հետաքրքիր բլից հարցում է անցկացրել դերասան Գևորգ Գրիգորյանի հետ։
Citylife.am- Դերասանի երեք ամենակարևոր հատկանիշները…
Գևորգ– Ուշադրություն, կենտրոնանալու ունակություն, մտածելակերպ։
Citylife.am- Մասնագիտական ամենակարևոր նպատակը…
Գևորգ– Չունեմ մասնագիտական նպատակ, որովհետև չեմ պատրաստվում երկար զբաղվել դերասանությամբ։
Citylife.am- Դերասան, ում հետ երազում եք խաղալ…
Գևորգ– Մառլոն Բռանդո։
Citylife.am- Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք…
Գևորգ– Ճամփորդություններ, գրքեր, ֆիլմեր և մոտոցիկլետներ։
Citylife.am- Մարդ, որին պատմում եք Ձեր բոլոր գաղտնիքները…
Գևորգ- Ոչ ոքի։
Citylife.am- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…
Գևորգ– Ինձ հասկանալու համար պետք է դիմացինս լինի ես։
Citylife.am- Չեք կարողանում շփվել մարդկանց հետ, որոնք…
Գևորգ– Չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ովքեր անհասկացող են։
Citylife.am- Աշխարհի լավագույն վայրը…
Գևորգ– Ճանապարհն է։
Citylife.am- Ձեր կյանքում ամենահիշարժան հանդիպումը…
Գևորգ– Ամենահիշարժան հանդիպումը եղել է ինքս ինձ հետ, երբ հասկացա ով եմ ես ու բացահայտեցի ինձ ինքս իմ համար։
Citylife.am- Մի բան, որ ամեն օր հաճույքով անում եք…
Գևորգ– Ամեն օր հաճույքով երազում եմ։
Citylife.am- Կուզեիք, որ այս պահին…
Գևորգ– Կուզեի այս պահին ոտքս ապաքինված լիներ, ես էլ իմ մոտոցիկլետով լինեի դեպի ծով տանող ճանապարհին՝ իմ եղբայրների հետ։
Citylife.am- Շնորհակալ եմ զրույցի համար։ Մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում։
Գևորգ- Ես էլ եմ շնորհակալ Հասմիկ ջան։ Դուք էլ անփարձանք եղեք։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/