
Խոյ ( 21.03-20.04)
Աշխատեք չընկնել փորձանքի մեջ, քանի որ այսօր շատ բան կարող եք կորցնել: Թույլ մի տվեք, որ պարագաներն ու հանգամանքները Ձեզ դնեն անելանելի վիճակի մեջ:
Ցուլ (21.04-21.05)
Մի զսպեք տեղեկությունը բանավոր կերպեվ փոխանցելու Ձեր ցանկությունը: Ձեր շփման վայելչությունը բարձր կգնահատվի զրուցակիցների կողմից:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր փորձեք խուսափել սեփական գործողությունների ունայնությունից, ինչպես նաև` դատարկ մարդկանց հետ շփումներից: Ոչինչ, բացի գլխացավանքից, դա Ձեզ չի տա: Այժմ Ձեզ անհրաժեշտ է հանգստություն և խելամտություն:
Խեցգետին (23.06-23.07)
Այս օրը կարող է հագեցած լինել անսպասելի համընկնումներով: Սակայն, հարկ չկա երկար-բարակ մտածել, թե արդյոք դա իրոք այդպես է: Ամեն դեպքում Դուք կարող եք խաղին մասնակցել միայն որպես հանդիսատես:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Դուք պատահաբար, ինքներդ էլ դա չցանկանալով, կընկնեք ագրեսիվության գիրկը: Շրջահայաց եղեք` այդպիսի բաների հետ կատակ չեն անում:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեր լեզվի ծայրին անընդհատ ինչ-որ բան կպտտվի: Խորհուրդ է տրվում դա կուլ տալ, հակառակ դեպքում Դուք վտանգվում եք բախվել անկանխատեսելի, բայց տհաճ հետևանքների:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Դուք հակված կլինեք միստիցիզմի: Կարող եք փորձել հոգիներ կանչել` պետք է, որ ստացվի:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր ականջալուր եղեք Ձեր ընկերների խոսքին` նրանք կարող են ինչ-որ կարևոր բան ասել: Չնայած` կան տեղեկություններ ստանալու այլ եղանակներ եւս, որոնք պետք չէ անտեսել:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք կարող եք հայտնաբերել, որ ունեք կանխատեսելու բնատուր ունակություն: Կարիք չկա Ձեր տոհմածառում եռանդագին գնչու ման գալ: Դուք պարզապես ավելի ուշադիր եք և կարողանում եք ճիշտ համադրել իրադարձությունները:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Դուք կլինեք անզուսպ և բռնկվող: Աշխատեք գոնե որևէ մեկին չվնասել կատաղի պոռթկման պահին:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ավելի լավ է հեռու մնաք վիճաբանություններից եւ ամեն կարգի մրցակցությունից: Եթե Դուք ինչ – որ բանի միակ թեկնածուն չեք, ապա այն Ձեզ չի հասնի: Ստիպված կլինեք ընդունել, որ հաղթանակը Ձեզ համար չէ:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք կարող եք փոքրիկ հրաշք գործել, պարզապես, պետք է իրականում ցանկանալ: Միայն թե չարժե ստորագրել դրա տակ, դա կփչացնի կատարվածի ողջ հմայքը: Իսկ մարդիկ իրենք կկռահեն, թե ով է դա արել: