Ի՞նչ է պետք իմանալ աշխատանքային հարցազրույցը հաջող անցկացնելու համար.

CEP8C4 Recruiter checking the candidate during job interview

Որպես կանոն աշխատանքային հարցազրույցին գալիս են մեկից ավելի մարդ: Մրցակցությունը մեծ է, իսկ աշխատանքի կընդունվի միայն նա, ով մնացածներից ավելի լավ տպավորություն է գործել: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

Յուրաքանչյուր հարցազրույցին պետք է պատրաստվել: Իմացեք, թե ինչով է զբաղվում ըմնկերությունը, հոգեպես պատրաստվեք հանդիպմանը, քանի որ ձեր պահվածքից է կապված՝ ինչ տպավորություն դուք կթողնեք հարցազրույց վերցնողի վրա: Ինչու՞ է այդքան կարևոր լավ տպավորություն գործելը: Որովհետև աշխատակազմի բոլոր ղեկավարների մոտ սուբյեկտիվ մոտեցում է ապագա աշխատակիցների հանդեպ և միայն բարձր մասնագիտական հատկություններով օժտվածները կարող են օբյեկտիվ գնահական տալ:


Բացի աշխատանքային ունակություններից, դուք պետք է իմանաք ինքնաներկայացման հնարքները: Անկախ նրանից, թե ինչ պաշտոնի եք հավակնում, դուք պետք է լինեք քաղաքավարի և պահպանեք աշխատանքային էթիկետի կանոնները: Եղեք համբերատար: Հարցազրույցի սկզբում սովորաբար ներկայանում են: Խոսակցության ընթացքում դիմեք անձին իր ներկայացրած անունով:

Զրուցակցին ընդհատելը գեղեցիկ չէ, այդ պատճառով սպասեք, մինչև նա ավարտի իր միտքը, այնուհետև ներկայացրեք ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ: Պահպանեք տեսողական կապը, մի հեռացրեք հայացքը: Դա ոչ վերբալ շփման կարևոր մաս է:

Եթե չեք հասկացել, թե ստույգ ինչ են ձեզ հարցրել, խնդրեք կրկնել հարցը: Տվեք կարճ պատասխաններ, առանց ավելորդ մեկնաբանությունների: Չարժե շատ անկեղծանալ, սակայն միևնույն ժամանակ եղեք ազնիվ և ձեր մասին ճիշտ տեղեկատվություն տվեք:

Նախկին աշխատակիցների և գործընկերների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերեք, նրանց մասին վատ մի խոսեք: Հարցազրույցի ընթացքում, ինչպես նաև կյանքի տարբեր իրավիճակներում, ձեզ արժանապատիվ պահեք:

Ֆինանսական և կարյերայի աճի մասին հարցերը, որպես կանոն, քննարկվում են հարցազրույցի ամենվերջում:

Ինչպես տեսնում եք, այդքան էլ դժվար չէ ճիշտ դիրք ընդունելը: Դրա շնորհիվ դուք առանց որևէ դժվարության կստանաք ցանկալի աշխատանքը:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի  / Citylife.am/