Ձեր այսօրվա աստղագուշակը. 17.04.2017

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր կյանքի խիստ անհրաժեշտությունը Ձեզ կստիպի իջնել երկնային, վերացական մտածմունքների բարձունքներից: Այնուամենայնիվ, կարող եք շատ չմտահոգվել` երկար չի տևի:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր Դուք բավկանին խոցելի կլինեք: Գրեթե ամեն բառը կընկալեք որպես վիրավորանք` տալով դրանց բացասական երանգ: Որպեսզի ողջ աշխարհից չվիրավորվեք, ավելի լավ է սահմանափակեք շփումները կամ ընդհանրապես տնից դուրս մի եկեք:

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր Դուք որոշակիորեն ագրեսիվ կլինեք, թեև ինքներդ դա չեք նկատի: Փոխարենը կնկատեք, թե ինչպես են Ձեր խոսքերին ու գործողություններին արձագանքում ուրիշները: Զգոն եղեք:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր Դուք ծայրահեղ հուզված կլինեք, անկախ նրանից, թե կա՞ն դրա համար բավարար հիմքեր: Մեծ է բոլորի հետ վիճելու ռիսկը: Զսպեք Ձեզ:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր Դուք սովորականից ավելի անհոգ կլինեք, ուստի պետք է զգույշ լինեք ճանապարհներին, հակառակ դեպքում՝ վրաերթի կենթարկվեք։

Կույս ( 25.08-23.09)

Դուք, կարծես, պատրաստ եք փչացնելու Ձեր և շրջապատի տրամադրությունը` չկարողանալով որոշել, թե ինչ եք ուզում: Համաձայնեք հենց առաջին իսկ առաջարկի հետ, ամեն ինչն էլ լավ է:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր կարիք չկա որեւէ բան փոխելու, քանի որ փոփոխությունների համար վճարվելիք գինը, շատ ավելի բարձր է կլինի, քան դրա պահանջը: Հանգստացեք:

Կարիճ (24.10-22.11)

Այս օրը նպատակահարմար է անցկացնել լավագույն ընկերների շրջապատում: Նման հանգստի մասին հաճելի կլինի հիշելը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Թե ում և ինչի մասին Դուք այսօր կասեք, հիմնականում կախված կլինի, թե ինչպես կդասավորվի Ձեր ճակատագիրն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ընտրեք ուղեկիցներին բծախնդրորեն:

Այծեղջուր (23.12-20.01)

Դուք հակված եք շատ բան վերցնել Ձեր ուսերին: Չարժե. ամեն ինչ չէ, որ արվում է Ձեզ նեղացնելու համար, շատ բան Ձեզ հետ ընդհանրապես առնչություն չունի: Մի սևեռվեք:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր Ձեզ անհրաժեշտ կլինի հընթացս փոխել տեսակետները: Մի սպասեք. մինչեւ փոփոխվող աշխարհը ծնկի գա Ձեր առջև` ծնկի կգաք ինքներդ: Ճկուն եղեք:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր Ձեր մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ բոլորը խենթացել են: Հասկանալ, առավել ևս կանխատեսել ուրշների գործողությունները կարող է չափազանց դժվար լինել: Նման իրավիճակում ավելի լավ է հեռու մնալ ծավալվող իրադարձություններից: Եղեք հեռատես: