Ես իմ կյանքի զգալի մասը լցրել եմ երգով. Զարուհի Բաբայան

Citylife.am- ի զրուցակիցն է երգչուհի և հաղորդավարուհի Զարուհի Բաբայանը։

Citylife.am- Զարուհի տևական ժամանակ է, ինչ երգի ասպարեզում կարծես դադար է Ձեզ մոտ: Ի՞նչն է պատճառը:

Զարուհի– Այդքան էլ համաձայն չեմ տևական դադարի հետ, որովհետև մեկ տարի առաջ եղել է տեսահոլովակներ` «Կյանքը սեր է» և «Կիլիկիա» երգի հիմնման վրա։ Մեկ տարվա ընթացքում ավելի մեծ ուշադրություն եմ դարձրել կարծես նոր երգերին, ունեցել եմ հյուրախաղեր, զբաղված եմ եղել ստուդիայի սաների գործերով և դրա համար երևի թե տեսահոլովակի համար ժամանակ չի եղել։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, այս տարին ևս հետաքրքիր կլինի, որովհետև կլինեն երգի պրեմիերաներ թե’ իմ երգացանկից, և թե’ ստուդիայում, քանի որ մենք արդեն հասել ենք այն փուլին, որ որոշել ենք ունենալ առաջին տեսահոլովակը, որտեղ հանդես կգան իմ սաները։

Citylife.am- Այս պահին հանդես եք գալիս նաև որպես հաղորդավարուհի: Կա՞ որևէ մտադրություն ավելի հմտանալ այս ոլորտում, և երգը թողնել հետին պլանում։

Զարուհի– Ամենևին չեմ մտածել դրա մասին, որովհետև այս նոր աշխատանքը, որի մեջ ևս հանդես եմ գալիս պարբերաբար, հետաքրքիր էր և փորձ էր ինձ համար, նաև նոր շրջան, բայց համենայն դեպս դեռ երկրորդական է այս ամեն ինչը ինձ համար, քան բեմը և երգը։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կարող է ինձ համար ավելի կարևոր լինել, քան երգը՝ ես ի նկատի ունեմ աշխատանքի առումով։ Իհարկե, եթե պահը չպահանջի և չպարտադրի դա։ Citylife.am- Ի՞նչը խթան հանդիսացավ, որպեսզի հեռուստադիտողին ներկայանաք այլ բնագավառից:

Զարուհի– Սա իմ առաջին փորձը չի եղել։ Ես դեռ երիտասարդ հասակում բազմաթիվ անգամներ վարել եմ հեռուստահաղորդումներ։ Դպրոցական տարիներին վարել եմ <<Կապույտ թռչուն>> հաղորդումը, այնուհետև <<Ոսկե բանալի>> մանկական մրցույթը, որը բավականին սիրված էր և նաև ուներ իր հեռուսատարբերակները։ Սա ինձ համար ոչ թե ինչ-որ նոր բան էր, որտեղ ես ուզում էի ինձ փորձել, այլ երևի թե ավելի հասուն մոտեցում էր, որովհետև բազմաթիվ փորձեր եղել էին և ինձ համար ամենևին էլ բարդ չի եղել այս աշխատանքը։ Սակայն, երբ դու հեռուստադիտողին իբրև ավելի հասուն մարդ ես ներկայանում, բնականաբար մոտեցումդ է այլ, սպասելիքներդ են այլ։ Ուղղակի այնպես ստացվեց, որ ես չցանկացա նրանց մերժել և ինձ էլ էր շատ հետաքրքիր, թե հիմա ինչպես ինձ մոտ այս ամենը կստացվի։ Citylife.am- Ե՞րբ կլինեն նորություններ երգի ասպարեզում:

Զարուհի– Ես կարծում եմ՝ առաջինը կլինի հենց գարնան ընթացքում, այսինքն՝ մոտ ապագայում։ Չգիտեմ՝ ինչու, իմ կյանքում միշտ ստացվում էր այնպես, որ ես իմ տեսահոլովակները նկարահանում էի ցրտաշունչ ձմռանը։ Դրա համար այսուհետ կփորձեմ այնպես անել, որ մնացած տեսահոլովակներս նկարահանեմ արևոտ և լավ եղանակին։ Այնպես որ հուսամ մինչև ձմեռ երկրորդ տեսահոլովակը նույնպես կհանձնեմ հեռուստադիտողի դատին։Citylife.am- Այնուամենայնիվ, երգչուհի՞, թե՞ աղորդավարուհի. ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ մասնագիտությունը:

Զարուհի– Բնականաբար երգչուհի, որովհետև դրանով ես լցրել եմ իմ կյանի զգալի մասը, մնացած ամեն ինչին որպես հոբբի եմ նայում, իսկ դասավանդելուն նայում եմ որպես մեկ այլ հոբբի, այսինքն ավելի լուրջ մոտեցում ունեմ։ Չնայած կարծում եմ, որ կգա մի ժամանակ, երբ ես դասավանդելուն կտրամադրեմ իմ ժամանակի մեծ մասը։ Սակայն ինչպես էլ, որ դասավորեմ իմ գործերի հերթականությունը, միևնույն է երգը մնալու է առաջին հորիզոնականում։Վերջում ամփոփենք բլից հարցմամբ։

Citylife.am-Սիրելի երգիչ։

Զարուհի– Ella Fitcdjerald։

Citylife.am- Վերջին կարդացած գիրքը։

Զարուհի- Այս պահին էլ դեռ կարդում եմ` Պաուլո Կուելյո։

Citylife.am- Իր, որը միշտ Ձեզ հետ է։

Զարուհի- Ցավում եմ, բայց հեռախոսը (ժպտում է):

Citylife.am- Կարգախոս, որով առաջնորդվում եք։

Զարուհի- Ժպտա կյանքին և կյանքը ժպտա քեզ։

Citylife.am- Եթե հանդիպեիք Ձեզ 18 տարեկան հասակում, ի°նչ խորհուրդ կտայիք։

Զարուհի- Խորհուրդ կտայի ժամանակը ավելի արդյունավետ օգտագործել։

Citylife.am- Շնորհակալ եմ, զրույցի համար։

 

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/