Ձեր այսօրվա աստղագուշակը. 13.04

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր Դուք վաղուց ծանոթ բաներին կնայենք բոլորովին այլ հայացքով: Այն, ինչն առաջ դժվար էր պատկերանում, ակնհայտ կթվա: Ամեն ինչ Ձեզնից է կախված:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր միանգամայն անմեղ զվարճանքը Ձեզ համար կարող է վերածվել աղետի: Եթե չեք կարող դիմադրել զվարճանալու հաճույքին, ապա գոնե ձեռնարկեք առավելագույն անվտանգության միջոցներ:

Երկվորյակ (22.05-22.06)

Հեռախոսային և ոչ հեռախոսային խոսակցություններն այսօր ավելի լավ է կատարել օրվա առաջին կեսին: Ավելի ուշ՝ կեսօրից հետո, Դուք վատ զրուցակից կլինեք:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր աշխարհը ճանաչելու կիրքը Ձեզ շատ հեռու կտանի: Հենց այս օրերին են կատարվում ցնցող հայտնագործությունները, որոնց մասին հետագայում ափսոսում է ողջ մարդկությունը:

Առյուծ (24.07-24.08)

Դուք հակված եք Ձեր ուսերին վերցնել ավելի մեծ բեռ, քան կարող եք: Երբ, ի վերջո, գա հանգստի ժամը, լավ մտածեք, արժե շարունակել նույն ոգով:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր աշխատեք հեռու մնալ մարդկանց մեծ կուտակումներից: Շատ հավանական է, որ առաջանան ամենատարբեր ընդհարումներ, որոնց էպիկենտրոնում հայտնվելը Ձեր համար հակացուցված է:

Կշեռք ( 24.09-23.10)

Լավագույնը, որ կարող եք այսօր անել՝ ուժերը խնայելն է: Կարելի է, իհարկե, փորձել առաջ գնալ հենց հիմա, բայց դրանից արդյունավետությունը չի մեծանա:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր Դուք կլինեք լավագույն մարզավիճակում: Ամեն ինչ Ձեզ մոտ կստացվի, բոլորը բարեհամբյուր կլինեն Ձեր նկատմամբ: Դուք հեշտությամբ կհասնեք ցանկալիին։

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Չարժե բարձրանալ ճյուղի վրա, եթե տեսնում եք, որ այն հիմքից կոտրված է: Դուք ոչ միայն նպատակին չեք հասնի, այլեւ կվիրավորվեք: Գուցե ընտրեք մեկ ա՞յլ ճյուղ:

Այծեղջուր (23.12-20.01)

Ոչ բոլորն այսօր կկարողանան հասկանալ Ձեր գործողությունները, սակայն դա պատճառ չէ դրանցից հրաժարվելու համար: Հետագայում կհասկանան եւ, նույնիսկ, շնորհակալություն կհայտնեն:

Ջրհոս (21.01-19.02)

Դուք հավանաբար կզղջաք այն որոշման համար, որն այսօր կկայացնեք հանգամանքների բերումով: Բայց նույնիսկ այդ գիտակցելով, պետք է կայացնեք այդ որոշումը: Եթե Դուք դա չանեք, ապա կզղջաք մեկ այլ բանի համար:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր մեծ է վտանգը, որ կբախվեք ինչ-որ առեղծվածային-կրոնական անհեթեթության հետ: Եթե ցանկանում եք դրանից խուսափել, օրն անցկացրեք հումորով մեկի հետ: