Ձեր այսօրվա աստղագուշակը. 12.04

Խոյ ( 21.03-20.04)

Դուք չպետք է վստահեք առաջին տպավորություններին: Դրանք, ինչ խոսք, առավել վառ են, բայց դա չի նշանակում, որ չեն կարող լինել ապակողմնորոշող: Եղեք զգոն։

Ցուլ (21.04-21.05)

Այսօր պետք է ազնիվ լինել ամեն ինչում եւ բոլորի, հատկապես` ինքներդ Ձեր հետ:. Դա իհարկե, միշտ օգտակար է, բայց երբեմն շատ հոգնեցուցիչ:

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր Դուք կարող եք ընկնել արդարության գիրկը: Ճշմարտության ձգտող Ձեր բնավորությունը մի փոքր անվայելուչ է շրջապատի հետ շփումներում, այնպես, որ ինչ-որ մեկը կարող է վիրավորել։

Խեցգետին (23.06-23.07)

Դուք ունեք այնպիսի հեռահար նպատակներ, որ կարիք չկա հետաձգել կյանքի ամենատարբեր ուրախություններն ավելի հարմար ժամանակների` քանի դեռ չեք հասել նպատակակետին:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր Ձեր հաղթաթուղթը կլինի արագ որոշումներ կայացնելու ունակությունը: Որքան համարձակ լինեն դրանք, այնքան մեծ է ճշգրիտ լինելու հավանականությունը:

Կույս ( 25.08-23.09)

Եղեք խելամիտ, մի կտրեք այն ճյուղը, որի վրա այդքան հարմարավետ նստած եք: Չէ՞ որ դրա վրա այդքան էլ վատ չէ: Իսկ թե ներքեւում ինչպես է` դեռեւս հայտնի չէ:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր Դուք կխաղաք բռնցքամարտի տանձի դեր: Ձեզ «կհաջողվի» հայտնվել երկու վիճաբանող մարդկանց միջև և, համապատասխանաբար, երկուսից էլ հարված «ստանալ»:

Կարիճ (24.10-22.11)

Ձեր տունը` Ձեր ամրոցն է, եւ Դուք, անշուշտ, այնտեղ տիրակալ եք: Այսօր Ձեզ հարկ կլինի պաշտպանել այդ հոգսաշատ դերը, հակառակ դեպքում` Ձեզ կմեղադրեն պարտականությունների թերացման մեջ:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Կան ցանկությունների բազմաթիվ մակարդակներ. Դուք, կարծես, գտնվում եք ամենխորքում, որը կարելի է կիրք անվանել: Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ եք ուզում:

Այծեղջուր (23.12-20.01)

Ձեր գործելաոճը մեծ տպավորություն է թողնում ցանկացածի վրա: Բայց արժե՞ արդյոք հասնել նման արդյունքի, եթե դրա համար անհրաժեշտ են հսկայական ջանքեր: Թուլացեք:

Ջրհոս (21.01-19.02)

Դուք, հնարավոր է, կցանկանայիք մի փոքր պարզեցնել իրավիճակը: Իզուր, դա կզրկի նրան իր յուրօրինակ հմայքից: Բացի այդ, դա Ձեր ուժերից վեր է:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր Ձեր գործողությունների ազատությունը ոչինչով չի սահմանափակվի: Եթե ինչ-որ բան, այնուամենայնիվ, խանգարի, հեռու վանեք. Դուք լրիվ դրա իրավունքն ունեք: