Խոյ ( 21.03-20.04)
Այսօր մի շտապեք վերջնական որոշում կայացնել, դրա համար դեռ վաղ է: Դուք դեռ չգիտեք բոլոր մանրամասները, իսկ բաց թողածների մեջ կարող են լինել էականները:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր լավ կլինի, որ Ձեր հմայքի ուժն օգտագործեք փոքր չափաբաժիններով: Չարաշահումը վատ կանդրադառնա նրանց վրա, ում նկատմամբ կկիրառեք. նրանք ամբողջությամբ կկորցնեն իրենց գլուխները
: Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Դուք դժվար թե ճանաչում գտնեք: Գովերգեք ինքներդ Ձեզ, չարժե սպասել շրջապատի գնահատանքին:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Դուք պետք է հեռատես լինեք` հավասարակշռություն պահպանելով նուրբ հումորի եւ հեգնանքի միջև: Վերջինս Ձեզ հաջողություն չի բերի:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր խուսափեք նախաճաշին ծանր սնունդ ուտելուց: Դա Ձեզ կօգնի լավ տրամադրություն պահպանել մինչև օրվա ավարտը: Աշխատավայրում աշխատեք խուսափել տաք վիճաբանություններից:
Կույս ( 25.08-23.09)
Ինչպես սովորաբար պատահում է, այսօր ինչ-որ գաղտնիք ջրի երես դուրս կգա: Այս օրը կնշանավորվի միայն այդ անսպասելի նորությամբ:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Դուք ստիպված կլինեք արագ աշխատեցնել միտքը: Ապահովեք վերջինիս նկատմամբ խնամքը, որ անակնկալներ չունենաք:
Կարիճ (24.10-22.11)
Աշխատեք այսօր հանգստություն պահպանել, այն Ձեզ պետք կգա: Հնարավոր է Ձեզ կվիճակվի ուղղել ուրիշի սխալները, որոնք կարղ են աղետալի ավարտ ունենալ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք այնքան հեշտ կհարմարվեք ցանկացած իրավիճակի, որ ոմանց կարող է թվալ, թե Դուք զուրկ եք անհատականությունից: Չարժե դրանից վախենալ, խնդիրներ ոչ թե Դուք, այլ նրանք ունեն:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Դուք ստիպված կլինեք փոխզիջման գնալ, հակառակ դեպքում կկանգնեք կոտրած տաշտակի առջև: Սահմանափակելով Ձեր հավակնությունները, Դուք կարող եք ավելի մեծ արդյունքների հասնել:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր Ձեզ կնետվի հերթական մարտահրավերը: Միեւնույն ժամանակ, այսօր Դուք խիստ կարիք կունենաք լսելու ուրիշների կարծիքները, այնպես որ ատամները սեղմած ստիպված եք ընդունել այդ մարտահրավերը:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք նման կլինեք թափառող ասպետի, ով հուզմունք է առաջացնում այնտեղ, որտեղ հայտնվում է: Ձեր ուժին կարող է մրցակցել միայն հրեշտակը: Այնպես որ, գործեք նրա հետ միասին: