Խոյ ( 21.03-20.04)
Այսօր, հնարավոր է, Դուք ստիպված կլինեք Ձեր կարծիքը հայտնել ինչ-որ հարցի շուրջ: Մի շտապեք, ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել, քան կթվա առաջին հայացքից. իսկ խոսքերի համար հարկ կլինի պառասխան տալ:
Ցուլ (21.04-21.05)
Ձեզ կարող է թվալ, թե տանուլ եք տվել, սակայն դա այդպես չէ: Հարկավոր է միայն մի փոքր ապասել: Այսօր ոչ մի նոր բան մի նախաձեռնեք:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Դուք վտանգավոր կլինեք շրջապատի համար: Ձեր երազանքի իրականացման ճանապարհին Դուք չեք խնայի ոչ մեկին, ով կփորձի խոչընդոտել Ձեզ: Աշխատեք ոչ մեկին չհաշմել:
Խեցգետին (23.06-23.07)
Հնարավորության դեպքում մի փոքր եսասեր եղեք: Այս օրը պետք է կազմակերպել այնպես, որ Դուք առավելագույն հաճույք ստանաք:
Առյուծ (24.07-24.08)
Աշխատեք այսօր Ձեզ համակած չարաճիճությանը թույլ չտալ պատճառել որևէ անհարմարություն: Ցանկացած էներգիա կարելի է օգտագործել խաղաղ նպատակներով, անգամ` Ձերը:
Կույս ( 25.08-23.09)
Իրավիճակը, որում Դուք գտնվում եք, բավականին անկայուն է, սակայն այսօր կաշխատի Ձեր օգտին: Օգտվեք պահից, այն սրընթաց է:
Կշեռք ( 24.09-23.10)
Երազեք լավ օրերի մասին, բայց մի մոռացեք ապահովագրության մասին: Հնարավոր է Դուք կկարողանաք շատ բան անել` չունենալով ամուր հենարան, սակայն բավակն է իրար վրա հավաքել ծղոտը, որպեսզի ընկնելուց այլևս չվախենաք:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Ձեր հաղթաթուղթը կլինի զինաթափող ազնվությունը: Այդ մարտավարությունը թույլ կտա չեզոքացնել ամենաահեղ հակառակորդին, քանի որ նա հակափաստարկ չի ունենա: Ճիշտ է, այդ եղանակն ազդում է միայն որոշակի բարոյական չափանիշներ ունեցողների վրա միայն:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք մեծ ուշադրություն պետք է դարձնեք Ձեր աշխատանքի գաղտնիքների պահպանմանը: Աշխատեք ապահովագրեք Ձեզ ավելորդ ինֆորմացիայի տարածման տհաճություններից:
Այծեղջուր (23.12-20.01)
Ձեր միտքն այսօր բավականին լավ կաշխատի, սակայն ոչ սովորական ուղղություններով: Փորձելով հասկանալ, կամ, ավելի վատ, բացատրել դրա պատճառը, Դուք միայն անիմաստ ժամանակ կկորցնեք:
Ջրհոս (21.01-19.02)
Այս օրը նպաստավոր չէ ամենատարբեր մրցումների համար: Ավելի լավ է այն նվիրեք ինքնակատարելագործմանը:
Ձուկ (20.02-20.03)
Մի հանձնվեք. Դուք արդեն գտնվում եք մուտքի մոտ: Միայն թե չպետք է վախենալ ներս մտնելուց: