Միհրան Հարությունյանի ամուսնության գեղեցիկ առաջարկը

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին: 28-ամյա ըմբշամարտի ընտրյալը Աբխազիայից Մակտինա Բեբիանն է, ով մասնագիտությամբ երգչուհի և պարուհի է: Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ գրառում է արել, որ բոլոր կանանց հարգանքով եմ վերաբերվում, բայց մեկն ինձ համար առանձնահատուկ է :
Վերջում հավելենք, որ Միհրանը իր առաջին կնոջից ունի աղջիկ:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/