
ՌեալիՄադրիդի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը մեկնել է ԱՄՆ-ից Մադրիդ, որպեսզի պայմանագիր կնքի վաղը արքայական ակումբի հետ: Ֆուտբոլիստը հանդիպում կունենա թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և կդառնա նրա խորհրդականը:
ԱՄՆ-ում Ռաուլն աշխատում էր որպես Իսպանիայի առաջնության ներկայացուցիչ:
Ռաուլը արքայական ակումբի սան է: Նա Ռեալ Մադրիդում հանդես է եկել 1994-ից 2010 թվականներին, 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և 3 անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/